Posted in Translations

Հասկիներ 2

Հասկիներ

Սիբիրյան հասկիները անհավանական շներ են: Նրանք հավատարիմ են, համարձակ, խելացի և կարող են շատ սիրալիր լինել մարդկանց հետ: Այս և շատ այլ պատճառներով վերջին տարիներին նրանց հայտնիությունը կտրուկ աճել է, և քանի որ դիտողները չեն կարողանում կշտանալ այս հրաշալի արարածներից, այսօր մենք ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ՝ նվիրված բացառապես նրանց: Շարունակեք դիտել՝ բացահայտելու 10 բաներ, որ դուք հավանաբար չգիտեիք սիբիրյան խասկիի մասին:

Համար մեկ. Նրանք նման են գայլերին: Հավանաբար իր սուր ականջների, ծակող աչքերի և ընդգծված մռութի շնորհիվ, Հասկին գայլին ամենից շատ նմանվող շներից է: Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շունը ուղղակիորեն գայլին սերնդակից չէ, փոխարենը շատ մոտ ազգական է:

Համար երկու. Հասկին կարող է ունենալ տարբեր գույների աչքեր: Աչքերի տարբեր գույններ ունենալը հայտնի է որպես հետերոքրոմիա: Այս դրական կողմը սովորաբար պայմանավորված է ժառանգական գենետիկ մուտացիայով: Հետերոխրոմիան առկա է նաև այլ կենդանատեսակների, այդ թվում՝ մարդկանց մոտ:

Համար երեք. Նրանք հարմարվում են տարբեր միջավայրերին: Հասկին ի վիճակի է առանց խնդիրների հարմարվել ցուրտ և սառցե կլիմայական պայմաններին: Նրա մորթին վկայում է իր սիբիրյան ծագման մասին, որտեղ նրանք ստացել են իրենց անունը: Զարմանալիորեն, սակայն, նրանք կարողանում են հարմարվել ավելի բարեխառն կլիմայական պայմաններին: Նույնը չի կարելի ասել սկանդինավյան այլ շների մասին, ինչպիսին է Ալյասկայի մալամուտը, որը հաճախ տառապում է ուժեղ շոգից:

Համար չորս. Նրանք վոկալիզացիայի (ձայնարկության) յուրահատուկ կարողություն ունեն։ Հասկին հատկապես  շատախոս շուն է, որը կարողանում է տարբեր հնչյուններ արձակել: Նրանք աչքի են ընկնում նաև իրենց ոռնոցով, որը լսվում է մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա։ Որոշ Հասկիներ նույնիսկ թվում է, թե երգում են, խոսում և նույնիսկ նվնվում են: Թեև նրանց համար բավականին անսովոր է հաչելը։

Համար հինգ. Այն աշխարհի ամենահին շնատեսակներից մեկն է։ Հասկին ի սկզբանե ընտելացվել և մեծացվել է հյուսիսային Սիբիրում գտնվող Xiu Qi (սյաո քյու) ցեղի կողմից, մինչդեռ այս շները ունեին աշխատանքային որոշակի գործառույթներ, ինչպիսիք են սահնակ քաշելը: Նրանք նաև համայնքի կարևոր անդամներ էին։ Քնում էին կանանց և երեխաների հետ նույն անկողնում, որպեսզի տաքացնեն նրանց, ինչպես նաև պաշտպանեն ներխուժողներից և վայրի կենդանիներից: Վերջերին ուսումնասիրությունը, որը վերլուծել է ավելի քան 161 ընտանի շների, պարզել է, որ սիբիրյան հասկին համարվում է աշխարհի չորրորդ ամենածեր շունը:

Համար վեց. Ձնե շունը։ Գաղտնիք չէ, որ հասկիները ձյուն են սիրում։ Գործնականում յուրաքանչյուր հասկի որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում դրա նկատմամբ: Հավանաբար պատմության վրա ունեցած մեծ ազդեցության պատճառով:

Համար 7. Նրանք ծնվել են վազելու համար։

Գազազած ամբոխի հետ Հասկիները աշխատում են որպես սահնակ-շներ, սնունդ են տեղափոխում և մատակարարում մի տեղից մյուսը։ Շատ մարդկանց կարծիքին  հակառակ՝ նրանք սովորաբար չեն սահեցնում մարդկանց։ Նրանք ընտրվել են այս առաջադրանքի համար տարբեր պատճառներով։ Սկսած ցրտադիմացկությունից, վերջացրած երկար ճանապարհորդությունների դիմացկանությամբ։ Սահնակը քաշում էին մի քանի շներ և նրանցից յուրաքանչյուրը ուներ իր սեփական հատուկ դերը։

Համար 8. Համապատասխանում է տարբեր տեսակի ընտանիքներին։ YouTube-ը  լի է սիբիրյան հասկիների գեղեցիկ և զվարճալի հոլովակներով, բայց ինչու՞ են դրանք այդքան հայտնի։ Նրանք անկասկած հիանալի խաղընկերներ են երեխաների համար։ Թիմի անդամ է, երբ խոսքը գնում է արշավների մասին։ Առօրյա կյանքում զգայուն և սիրալի է։ Նրա բնավորությունը եզակի է և փոփոխական, այնքան, որ դուք պետք է ձգտեք նրանց ուրախացնել և առաջարկել տարբեր տեսակի պարգևներ։

Համար 9. Ի՞նչ է պատերազմական Հասկին: Եթե ​​մենք մտածենք պատերազմական շների մասին, առաջին ցեղատեսակը, որը գալիս է մտքում, կարող է լինել գերմանական ավչառկան: Նրանք օգտագործվել են որպես առաքիչ շներ, փրկարար շներ և նույնիսկ ականները հայտնաբերելու համար: Այնուամենայնիվ, Հասկիները նույնպես գերազանց պատերազմել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ օգնելով  տրանսպորտային և հաղորդակցության խնդիրներում:Համար 10. Բալտոն աննախադեպ հերոս է։ Սիբիրյան խասկիի մասին ամենավառ պատմություններից մեկը Բալտոյի շան պատմությունն է: Նրա հռչակն այնքան մեծ էր, որ նրա մասին անգամ ֆիլմ է նկարում Սփիլբերգը, որը նկարահանվել է 1995 թվականին, որտեղ մանրամասն նկարագրված է մի պատմություն, որը հաջորդում է մի քանի տարի անց: Ամեն ինչ սկսվեց 1925 թվականին, երբ Նոմ Ալյասկա կոչվող քաղաքում մեծ թվով երեխաներ վարակվեցին էթերիումով: Դեղորայք ստանալու գրեթե անհնարինության պատճառով մի խումբ տղամարդիկ և իրենց շները որոշեցին վտանգավոր ճանապարհորդության մեկնել գյուղի երեխաների կյանքը փրկելու համար: Որոշ տղամարդիկ և շներ սատկեցին, ներառյալ ուղեկցող շները: Այնուամենայնիվ, Բալթոն դարձավ շների խմբի առաջնորդը, չնայած նախկինում փորձ չուներ: Բարեբախտաբար, հինգ ու կես օր հետո նրանք հասան իրենց նպատակակետին: շներին ողջունեցին որպես հերոսների և նրաբք հայտնվեցին երկրի ամսագրերում:

Author:

Teacher- Leader, English language specialist English language teacher at Sebastaci college

Leave a comment