Posted in English Projects 2021-2022

Ապրիլ ամսվա նախագծեր/ April projects

Նոր նախագծեր՝

Անգլերենի մրցույթ առաջին կուրսեցիների համար

Նախագիծ լուսանկարիչների համար

Նածագիծ վեբ դիզայներների համար

Խաղում ենք անգլերեն

Թեդ թոք սովորողների կողմից

Երևանը ես եմ

Արի‘ մարզեր

Շանունակվող Նախագծեր՝

Անգլերենի ակումբ

Անգլիախոս ֆիլմեր

Մեկ ամիս-մեկ գիրք

Հեքիաթային անգլերեն

Posted in English Projects 2021-2022

Արի’ մարզեր/ Come to regions!

Փուլ 1` Արի’ Գեղարքունիք

Նախագծի հեղինակ՝ Արփի Թովմասյան

Նախագծի մասնակիցներ՝ տուրիզմի բաժնի սովորողներ

Նախագծի թեման՝ տուրիզմ

Նախագծի ընթացքը՝ 04.2022-05.2022

Continue reading “Արի’ մարզեր/ Come to regions!”
Posted in Reports 2021

Ուսուցիչների կամավոր ատեստավորում

Ընդհանուր նկարագիր՝

  1. Ատեստավորման նպատակն է թեստավորման միջոցով ուսուցիչների մասնագիտական գիտելիքի իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը: Ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ:

Առաջարկում եմ միասին դիտարկել ու քննարկել առաջարկվող ատեստավորման դրական և բացասական կողմերը։

Continue reading “Ուսուցիչների կամավոր ատեստավորում”
Posted in English club

English Club: Lesson 9

Թեմա՝ Անգլերենի ակումբ. Դաս 9

Վերնագիրը՝ To stay in Armenia or leave?

Հեղինակներ՝ Յուրա Գանջալյան, Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ Տուրիզմի երկրորդ և երրորդ կուրսերի սովորողներ

Օրը 14.03, 14:00

Նպատակը՝ 

Բարելավել խոսակցական անգլերենը, անգլերենով հաղորդակցվելու և տարբեր թեմաներ քննարկելու հմտությունը, ուսումնասիրել և քննարկել մասնակիցների մասնագիտությանը վերաբերող հարցեր անգլերենով։

Նկարագրությունը՝

Սովորողները կդիտեն հետաքրքիր տեսանյութ, որտեղ խոսվում է հայրենասիրության մասին։ Սովորողները կլսեն տեսանյութը, կքննարկեն տեսանյութում հնչող գաղափարները և կպատասխանեն հարցերին։ Այնուհետև սովորողները կծավալանեն քննարկում-բանավեճ, թե ո՞րն է ավելի ճիշտ, հեռանա՞լ Հայաստանից, թե՞ մնալ Հայաստանում։ Ուսանողները նաև մտագրոհ կանեն, թե ի՞նչ ճանապարհով պետք է զարգացնել Հայաստանը, որ երիտասարդները մոտիվացված լինեն ապրել Հայաստանում։

Posted in English Projects 2021-2022

Yerevan and me/ Ես և Երևանը

Նախագծի հեղինակներ՝ Արփի Թովմասյան, Մարիամ Քալանթարյան, Թերզյան

Նախագծի մասնակիցներ՝ տուրիզմի բաժնի սովորողներ

Նախագծի անունը՝ Ես և Երևանը

Նախագծի սկիզբը՝ 04.2022

Նախագծի նկարագրությունը՝

Continue reading “Yerevan and me/ Ես և Երևանը”
Posted in English Projects 2021-2022

Նախագիծ ծրագրավորողների համար

Նախագծի հեղինակ` Արփի Թովմասյան

Նախագծի մասնակիցներ՝ վեբ ծրագրավորման բաժնի սովորողներ

Նախագծի անունը՝ Վեբ ծրագրավորման առցանց դասընթացներ

Նախագծի տևողությունը՝ 03.2022

Նախագծի նկարագրությունը՝

Սովորողները կբաժանվեն աշխատանքային խմբերի։ Այդ աշխատանքային խմբերում սովորողները կկազմեն ծրագիր սկսնակներին վեբ ծրագրավորում դասավանդելու համար։ Ծրրագիրն իրենից ներկայացնում է ուսուցողական տեսանյութ, որը կտեղադրվի նաև յութուբում։ Երբ ծրրագիրը պատրաստ կլինի՝ սովորողները կնկարահանեն ուսուցողական տեսանյութը և կտեղադրեն յութուբում։ Ամեն ամիս սովորողները կնկարահանեն երկու տեսանյութ։

Նախագծի նպատակը՝

Սովորողները կամրապնդեն և կզարգացնեն իրենց մասնագիտական գիտելիքները, նաև ավելի կմոտիվացվեն ավելի լավ սովորել և նոր գիտելիքներ ձեռք բերել։ Սովորողները նաև կզարգացնեն նաև իրրենց բանավոր խոսքը։ Նախագիծը կօգնի նաև բարելավել մասնագիտական անգլերենը, ինչը հատկապես օգտակար է սովորողների համար։

Նախագծի արդյունքը՝

Ամսեկան երկու ուսուցողական

տեսանյութ վեբ ծրագրավորման վերաբերյալ։

Posted in English Projects 2021-2022

Նախագիծ լուսանկարիչների համար

Հեղինակ՝ Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ Լուսանկարչության բաժնի սովորողներ

Նախագծի անունը՝ Գարունը Սեբաստացի կրթահամալիրում

Նախագծի տևողությունը ՝ 03.2022-5.2022

Նախագծի նպատակը՝

Նախագծի նպատակը՝

Նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել կապ լուսանկարչության և անգլերենի միջև։ Նախագիծը նաև կմոտիվացնի սովորողներին ավելի լավ սովորել անգլերենը և կենտրոնանալ հատկապես մասնագիտական անգլերենի համար։ Սովորողները նաև կկարողանան ինքնուրույն անգլերենով պատմել իրենց նկարների մասին։

Նախագծի նկարագիրը՝

Նախագծի շրջանակում լուսանկարչության բաժնի սովորողները գարնան ընթացքում կլուսանկարահանեն տարբեր գարնանային տեսարաններ Սեբաստացի կրթահամալիրից և յուրաքանչյուր նկարի համար կգրեն կարճ նկարագրություն անգլերենով։ Մայիսին տեղի կունենա արված նկարների ցուցահանդես վաճառք, որտեղ կներկայացվեն նաև անգլերենով գրված նկարագրությունները։

Posted in English club

English Club: Lesson 8

Հեղինակ՝ Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ Տուրիզմի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներ

Վերնագիրը՝ Անգլերենի ակումբ․ 8-րդ դաս

Թեման՝ Feminism

Օրը՝ 7.03

Նպատակը՝

Բարելավել խոսակցական և լսողական անգլերենը, անգլերենով քննարկումներ անելու և բանավիճելու հմտությունը: Կարողանալ կարծիք հայտնել և քննարկումների մասնակցել անգլերենով։

Նկարագիրը՝

Այս անգամ ակումբի հանդիպումը նվիրված է մարտի ութին և թեման կապված է կանանց իրավունքների հետ։ Սովորողները կդիտեն տեսանյութ ֆեմինիզմի վերաբերյալ, որտեղ հնչում են տարբեր հարցեր և դիտարկումներ։ Սովորողները կլսեն տեսանյութը, կքննարկեն տեսանյութում հնչող մտքերն ու գաղափարները և կպատասխանեն հարցերին: