Posted in English Projects 2021-2022

Yerevan and me/ Ես և Երևանը

Նախագծի հեղինակներ՝ Արփի Թովմասյան, Մարիամ Քալանթարյան, Թերզյան

Նախագծի մասնակիցներ՝ տուրիզմի բաժնի սովորողներ

Նախագծի անունը՝ Ես և Երևանը

Նախագծի սկիզբը՝ 04.2022

Նախագծի նկարագրությունը՝

Մարտ ամսվա ընթացքում տուրիզմի բաժնի սովորողները կդիտարկեն Երևանը որպես տուրիստական կենտրոն։ Սովորողները կայցելեն Երևանի տարբեր հետաքրքիր վայրեր՝ հայտնի կամ ոչ այնքան, կուսումնասիրրեն և նյութեր, կներկայացնեն նկարներ կամ տեսանյութեր տվյալ վայրերի վերաբերյալ։ Յուրաքանչյուր սովորող պետք է ներկայացնի առնվազն հինգ նյութ, նյութերը պետք է լինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Նախագծի նպատակը՝

Բարելավել մասնագիտական գիտելիքները, ցույց տալ, որ տուրիզմը կարող է լինել նաև ժամանակակից և հետաքրքիր, մոտիվացնել սովորողներին բնակավայրերը դիտել նաև իբրև տուրիստական վայրեր։ Նախագիծը նաև նպատակ ունի շեշտել կապը լեզուների և տուրիզմի միջև, ինչպես նաև կօգնի լավացնել բառապաշարը և բանավոր խոսքը։

Նախագծի արդյունքը՝

Սովորողները կներկայացնեն հոդվածներ Երևանի բացահայտված և չբացահայտված գեղատեսիլ վայրերի վերաբերյալ, կնկարրահանեն այդ վայրերի վերաբերյալ պատմող կարճ ծանոթացնող հոլովակներ և նկարներ։ Ամսվա ավարտին կունենանք ամփոփիչ քննարկում։

Author:

Teacher- Leader, English language specialist English language teacher at Sebastaci college

Leave a comment