Posted in English Projects 2021-2022

Նախագիծ լուսանկարիչների համար

Հեղինակ՝ Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ Լուսանկարչության բաժնի սովորողներ

Նախագծի անունը՝ Գարունը Սեբաստացի կրթահամալիրում

Նախագծի տևողությունը ՝ 03.2022-5.2022

Նախագծի նպատակը՝

Նախագծի նպատակը՝

Նախագիծը նպատակ ունի կապ ստեղծել կապ լուսանկարչության և անգլերենի միջև։ Նախագիծը նաև կմոտիվացնի սովորողներին ավելի լավ սովորել անգլերենը և կենտրոնանալ հատկապես մասնագիտական անգլերենի համար։ Սովորողները նաև կկարողանան ինքնուրույն անգլերենով պատմել իրենց նկարների մասին։

Նախագծի նկարագիրը՝

Նախագծի շրջանակում լուսանկարչության բաժնի սովորողները գարնան ընթացքում կլուսանկարահանեն տարբեր գարնանային տեսարաններ Սեբաստացի կրթահամալիրից և յուրաքանչյուր նկարի համար կգրեն կարճ նկարագրություն անգլերենով։ Մայիսին տեղի կունենա արված նկարների ցուցահանդես վաճառք, որտեղ կներկայացվեն նաև անգլերենով գրված նկարագրությունները։

Posted in English club

English Club: Lesson 8

Հեղինակ՝ Արփի Թովմասյան

Մասնակիցներ՝ Տուրիզմի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներ

Վերնագիրը՝ Անգլերենի ակումբ․ 8-րդ դաս

Թեման՝ Feminism

Օրը՝ 7.03

Նպատակը՝

Բարելավել խոսակցական և լսողական անգլերենը, անգլերենով քննարկումներ անելու և բանավիճելու հմտությունը: Կարողանալ կարծիք հայտնել և քննարկումների մասնակցել անգլերենով։

Նկարագիրը՝

Այս անգամ ակումբի հանդիպումը նվիրված է մարտի ութին և թեման կապված է կանանց իրավունքների հետ։ Սովորողները կդիտեն տեսանյութ ֆեմինիզմի վերաբերյալ, որտեղ հնչում են տարբեր հարցեր և դիտարկումներ։ Սովորողները կլսեն տեսանյութը, կքննարկեն տեսանյութում հնչող մտքերն ու գաղափարները և կպատասխանեն հարցերին: