Թեմա՝ Անգլերենի ակումբ. Դաս 6: Sustainable tourism/ecotourism
Հեղինակներ՝ Յուրա Գանջալյան, Արփի Թովմասյան
Մասնակիցներ՝ Տուրիզմի երկրորդ և երրորդ կուրսերի սովորողներ
Օրը 21.02, 14:00
Նպատակը՝
Բարելավել խոսակցական անգլերենը, անգլերենով հաղորդակցվելու և տարբեր թեմաներ քննարկելու հմտությունը, ուսումնասիրել և քննարկել մասնակիցների մասնագիտությանը վերաբերող հարցեր անգլերենով։
Նկարագրությունը՝
Սովորողները կդիտեն տեսանյութ տուրիզմի ժամանակակից տեսակի՝ էկոտուրիզմի վերաբերյալ, որտեղ հնչում են կարևոր հարցեր և հետաքրքիր պատասխաններ։ Սովորողները կլսեն տեսանյութը, կքննարկեն տեսանյութում հնչող գաղափարները և կպատասխանեն հարցերին։ Ուսանողները մտագրոհի միջոցով կքննարկեն, թե ինչպես է հնարավոր զարգացնել էկոտուրիզմը Հայաստանում, հատկապես մարզային համայնքներում։ Այնուհետև ուսանողները կկազմեն և բլոգում կտեղադրեն էկոտուրիզմի զարգացման հետ կապված ծրագիր, որն իրականացնելու համար կունենան մեկ ամիս ժամանակ։