Posted in Reports 2022-2023

Անհատական նախագիծերը՝ որպես սովորողի ինքնակրթության կարևոր բաղադրիչ

Ի՞նչ է անհատական նախագիծը

Անհատական նախագիծը սովորողի կողմից պարբերաբար կատարվող հետազոտական, թարգմանական, ստեղծագործական կամ ընթերցողական նախագիծ է, որը կատարվում է յուրաքանչյուր ամիս։ Թեման ընտրվում է սովորողի կողմից և քննարկվում դասավանդողի հետ։ Սա աշխատանքային ամենատարբեր ուղղություններով իրականացվող երկարաժամկետ նախագիծ է, որն ընտրում է սովորողը՝ իր նախասիրություններին ու ընդունակություններին համապատասխան։ Նա կարող է անընդհատ փոփոխել նախագծի գործունեության ուղղությունը այնքան ժամանակ, որքան իրեն կբավարարի սեփական հետաքրքրությունը։ Սովորողը պետք է ապահովի  նախագծի՝ ամիսը մեկ անգամ պարբերականությունը, ավելին՝ իր ցանկությամբ։Սովորողի անհատական նախագիծը խրախուսում է նրա նախասիրությունները, խթանում  ընթերցողական, հետազոտական, թարգմանական, ստեղծագործական և այլ հմտությունները, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը, զարգացնում աշխարհաճանաչողությունը։

Անհատական նախագծի միտքը և նկարագրությունը՝ Թամար Ղահրամանյանի

Continue reading “Անհատական նախագիծերը՝ որպես սովորողի ինքնակրթության կարևոր բաղադրիչ”