Posted in Uncategorized

Անգլերենի ուսումնական ծագիր․ 1-ին կուրսի սովորողներ

Անգլերեն

Քոլեջ

Ծրագրի նպատակները.

–  սովորողներին ուսուցանել ինքնուրույն    գիտելիքներ  կուտակելու հմտություններ

– օգնել   սովորողներին    ինքնուրույն    գործնական – հետազոտական  աշխատանքի միջոցով յուրացնել օտար լեզուն

–  սովորողների    մոտ    զարգացնել   քննադատական-վերլուծական մտածողություն;

–  սովորողները  կկարողանան  հասկանալ անգլերեն խոսքը, հաղորդակցվել անգլերենով՝ քերականորեն ճիշտ ձևակերպելով մտքերը։ Սովորողները նաև կկատարեն հետազոտական աշխատանքներ անգլերենով, կկարդան գեղարվեստական գրրականություն, կդիտեն անգլալեզու ֆիլմեր, կմասնակցեն անգլերենով բանավեճերի և քննարկումների։

– սովորողների   մոտ   ձևավորել   անգլերեն ինքնակենսագրական և մոտիմացիոն նամակ կազմելու, ինչպես նաև աշխատանքի ընդունման հարցազրույցների մասնակցելու հմտություններ, որոնք կօգնեն նրանց հետագայում աշխատանք փնտրելիս։

– սովորեցնել համագործակցել իր դասընկերների հետ և արդյունավետ  աշխատել

– Սովորել ինքնուրույն կատարել հետազոտություններ։

Ծրագրի  խնդիրներն են`

 – սովորողներին ծանոթացնել անգլերենի կիրառման տարբեր հնարավորությունների, անգլերենի միջոցով մասնագիտական զարգացման հնարավորությոունների հետ

– հաղորդել հիմնական գիտելիքներ լեզվի չորս հմմտություններից

– ձևավորել թարգմանություններ կատարելու փորձ

– Զարգացնել ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից օգտվելու, որոշումներ կայացնելու կարողություններ և հմտություններ:

– զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը

– նպաստել հիշողության, դիտողականության, երևակայության զարգացմանը,

– զարգացնել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից օգտվելու և դրանց միջոցով լեզվի գիտելիքների ինքնուրույն ձեռք բերման կարողություններ,

– նպաստել տեխնոլոգիական պրոցեսների պահանջների անվերապահ կատարմանը։

Արժեքային համակարգ

Սովորողը պետք է`

– Գնահատի անգլերենի դերը համամարդկային մշակույթի, գիտատեխնիկական առաջընթացի զարգացման գործում:

-Գիտակցի անգլերենի դերն անհատի աշխարհայացքի ձևավորման գործում:

– Գիտակցի օտար լեզուներին տիրապետելու կարևորությունը, դրանց կիրառության արդյունավետությունն առօրյա կյանքում, ասնագիտության ձեռք բերման հարցում և աշխատելիս:

-Կարևորի մտավոր աշխատանքը, կարողանա նպատակներ և խնդիրներ դնել և դրանց հասնելու համար նպատակասլաց գործունեություն ծավալել:

-Կարևորի անգլերեն գրավոր և բանավոր խոսքի հստակությունը, ճշգրտությունը, հակիրճությունը,մատչելիությունը:

– Ձգտի ստեղծագործական աշխատանքի, գեղագիտական հաճույք ստանա դրանից:

Սովորողին ներկայացվող պահանջները

Անգլերենի  ծրագիրը   հաջողությամբ  յուրացնելու  համար  սովորողից  պահանջվում է հետևյալ նախնական պատրաստվածությունը.

–   ինքնուրույն  սովորելու հմտություններ;

–  էլեկտրոնային    և    տպագիր   աղբյուրներից    իրեն   անհրաժեշտ ինֆորմացիա հայթհայթելու, դասկարգելու և ներկայացնելու հմտություններ;

– ՏՀՏ հմտություններ

-տրամաբանելու և վերլուծելու ունակություն

Սովորողը պետք է ունենա համակարգիչ և ինտերնետ կապ

Սովորողների գործունեության հիմնական ձևերը

1.  Սովորողների    ուսումնական գործունեության հիմնական ձևը  հատուկ այդ նպատակով կազմված առաջադրանքներով ինքնուրույն, փորձարարական, հետազոտական աշխատանքն է:

2.  Կիրառվում   են  նաև դասի  կազմակերպան հաղորդման, խմբային քննարկումների, նախագծերի իրականացման ձևեր:

Ստուգման և գնահատման կարգը

Կիրառվում  է   սովորողների  գիտելիքների  ստուգման  և  գնահատման տարբեր համակարգեր:  Առաջին դեպքում ուսուցիչը սովորողի ստացած գիտելիքների մասին գաղափար է կազմում դասապրոցեսում նրա կատարած աշխատանքին հետևելով, աշխատանքի ընթացքում նրա հետ բազմապիսի հարցերի քննարկման արդյունքում: Այս դեպքում կիրառվում է գնահատման 10 բալանոց համակարգ: Գնահատականը գրանցվում է սովորողի բլոգում և էլեկտրոնային մատյանում: Ուղեկցվում է համապատասխան մեկնաբանությամբ: Գիտելիքների ստուգման երկրորդ ձևը թեմատիկ  ստուգողական  աշխատանքներն են: Երրորդ, ամփոփիչ ձևը սովորողների անհատական աշխատանքների ներկայացնումն ու ստուգումն է։

ՏՀՏ–ների կիրառումը

Ուսուցման պրոցեսում խիստ կարևորվում է ժամանակակից ՏՀՏ-ների կիրառումը: Համակարգիչը դարձել է ուսուցման կազմակերպման հիմնական միջոց: Այն օգտագործվում է.

– նոր նյութի ուսումնասիրության ժամանակ

-տարբեր թեմաների նախածեր,  համակարգչային ներկայացումներ նախապատրաստելիս և ցուցադրելիս;

– ինտերնետում հանդիպող տարատեսակ թեսթերի հետ աշխատելիս

-Էլեկտրոնային գրատախտակ օգտագործելիս:

– Գիտական հետազոտություններ կատարելիս

 Ուսումնական ճամփորդություններ

Անգլերենի   ներկայացվող   ծրագրով   նախատեսվում  է  ուսումնական ճամփորդություններ՝

  • Արատես
  • Երևանի ամերիկյան համալսարան
  • Արշավ դեպի Արագած
  • Քաղաքային տուր Երևանում
  • Այցելություն ՀՀ տարբեր մարզեր

Գիտելիքների գործնական կիրառություններ

  • Լեզվական գիտելիքները,  որոնք յուրացնում  է սովորողը անգլերեն ուսումնասիրելիս նա կարող է հաջողությամբ կիրառել կյանքի ցանկացած այլ ոլորտներում:
  • Կկարողանա առանց կաշկանդվելու հաղորդակցվել անգլերենով։
  • Կկարողանա   ինքնուրույն կատարել հետազոտական աշխատանքներ
  • Կկարողանա կազմել գրագետ անգլերեն ինքնակենսագրական և մոտիվացնող նամակ, պաատրաստ լինել անգլերեն հարցազրույց անցնելու։
  • Կկարողանա   արդյունավետ   աշխատել   ցանկացած   կոլեկտիվում, հաջողությամբ հաղթահարել աշխատանքի ընթացքում ծագող կոնֆլիկտները:
  • Ստանալով    սովորելու    որոշակի     հմտություններ՝  հետագայում ինքնուրույն կարող է շարունակել իր հետագա կրթության գործը:
  • Կկարողա կարդալ գրրքեր և դիտել ֆիլմեր անգլերենով

Ուսումնական ձեռնարկներ, կայքեր, այլ նյութեր

1. Inside reading 1

2. Inside reading 2

3. English grammar. step by step

4. English grammar in use

5. My topic encyclopedia

Անգլերենի ծրագիր

Grammar:

  1. Present Simple vs Present Continuous
  2. Past Simple
  3. Past Continuous
  4. Past simple vs Past Continuous
  5. Future Simple vs to be going to
  6. Would rather/had better
  7. Present Perfect
  8. Present Perfect Continuous
  9. Past Perfect
  10. Past Perfect Continuous
  11. Adjectives: degrees of comparison
  12. Adjectives/adverbs
  13. Passive voice
  14. Direct and indirect speech
  15. Conditional sentences

Topics for discussions and essays

  1. My Family
  2. My Best Friend
  3. My Hobby
  4. My Aim In Life
  5. My Village/city
  6. My House
  7. My Dream
  8. My future profession
  9. My Favourite Book
  10. My Ambition
  11. How I Spent My Summer Vacation
  12. My dream country
  13. My Self
  14. My Library
  15. My Favourite Author
  16. My plans for summer vacation
  17. Friendship
  18. Importance of Sports
  19. Importance of Education
  20. Contribution of Technology in Education

Author:

Teacher- Leader, English language specialist English language teacher at Sebastaci college

Leave a comment