Posted in Անգլերենի առարկայական ծրագրերի փաթեթ 2022-2023

Անգլերենի առարկայական ծագիր 2022-2023․ 3-րդ կուրսի տուրիզմի բաժնի սովորողներ

Ծրագրի նպատակները՝

–  սովորողներին ուսուցանել ինքնուրույն    գիտելիքներ  կուտակելու հմտություններ

– օգնել   սովորողներին    ինքնուրույն    գործնական – հետազոտական  աշխատանքի միջոցով յուրացնել օտար լեզուն

–  սովորողների    մոտ    զարգացնել   քննադատական-վերլուծական մտածողություն

–  սովորողները  կկարողանան  հասկանալ անգլերեն խոսքը, հաղորդակցվել անգլերենով՝ քերականորեն ճիշտ ձևակերպելով մտքերը։ Սովորողները նաև կկատարեն հետազոտական աշխատանքներ անգլերենով, կկարդան գեղարվեստական գրրականություն, կդիտեն անգլալեզու ֆիլմեր, կմասնակցեն անգլերենով բանավեճերի և քննարկումների

– սովորողների   մոտ   ձևավորել   անգլերեն ինքնակենսագրական և մոտիմացիոն նամակ կազմելու, ինչպես նաև աշխատանքի ընդունման հարցազրույցների մասնակցելու հմտություններ, որոնք կօգնեն նրանց հետագայում աշխատանք փնտրելիս

– սովորեցնել համագործակցել իր դասընկերների հետ և արդյունավետ  աշխատել

– Սովորել ինքնուրույն կատարել հետազոտություններ

Continue reading “Անգլերենի առարկայական ծագիր 2022-2023․ 3-րդ կուրսի տուրիզմի բաժնի սովորողներ”
Posted in Անգլերենի առարկայական ծրագրերի փաթեթ 2022-2023

Անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023. 2-րդ կուրսի տուրիզմի բաժնի սովորողների համար

Նպատակը՝

Ծրագիր-մոդուլի նպատակն է ձևավորել սովորողների անգլերեն խոսելու, լսելով հասկանալու, թարգմանելու և գրելու կարողություններ, որոնք անհրաժեշտ են «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ աշխատելու համար:

Continue reading “Անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023. 2-րդ կուրսի տուրիզմի բաժնի սովորողների համար”
Posted in Անգլերենի առարկայական ծրագրերի փաթեթ 2022-2023

Անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023. 2-րդ կուրսի սովորողներ

Նպատակը՝

Ծրագիր-մոդուլի նպատակն է ձևավորել սովորողների անգլերեն խոսելու, լսելով հասկանալու, թարգմանելու և գրելու կարողություններ: Կարևոր է զարգացնել նաև հետևյալ հմտությունները՝

–  սովորողներին ուսուցանել ինքնուրույն    գիտելիքներ  կուտակելու հմտությունները

– օգնել   սովորողներին    ինքնուրույն    գործնական – հետազոտական  աշխատանքի միջոցով յուրացնել օտար լեզուն

–  սովորողների    մոտ    զարգացնել   քննադատական-վերլուծական մտածողություն;

–  սովորողները  կկարողանան  հասկանալ անգլերեն խոսքը, հաղորդակցվել անգլերենով՝ քերականորեն ճիշտ ձևակերպելով մտքերը։ Սովորողները նաև կկատարեն հետազոտական աշխատանքներ անգլերենով, կկարդան գեղարվեստական գրրականություն, կդիտեն անգլալեզու ֆիլմեր, կմասնակցեն անգլերենով բանավեճերի և քննարկումների։

– սովորողների   մոտ   ձևավորել   անգլերեն ինքնակենսագրական և մոտիմացիոն նամակ կազմելու, ինչպես նաև աշխատանքի ընդունման հարցազրույցների մասնակցելու հմտություններ, որոնք կօգնեն նրանց հետագայում աշխատանք փնտրելիս։

– սովորեցնել համագործակցել համաակուրսեցիների հետ և արդյունավետ  աշխատել

Continue reading “Անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023. 2-րդ կուրսի սովորողներ”
Posted in Անգլերենի առարկայական ծրագրերի փաթեթ 2022-2023

Անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023. 1-ին կուրսի սովորողներ

Ծրաագիրը կազմելիս օգտվել եմ Յուրա Գանջալյանի բլոգից։

Նպատակը

Քոլեջում օտար լեզվի դասավանդումը նպատակաուղղված է օտար լեզվով սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը՝ ընտրած մասնագիտության գործառույթներին առընչվող թեմաներով ու թեմատիկ բառապաշարով, միջմշակութային փոխըմբռնմանը, ընտրած մասնագիտության այլոց փորձը նկարագրող տեքստերի ընթերցելով ընկալմանը, թարգմանական կարողությունների ձևավորմանը:

Continue reading “Անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023. 1-ին կուրսի սովորողներ”
Posted in Uncategorized

Անգլերենի առարկայական ծրագիր 2022-2023

Նպատակը՝

Ուսումնական աշխատանքի կազմակերպումը նպատակաուղղված է ուսումնառության դրական դրդապատճառների ձևավորմանը: Դրական դրդապատճառները ձևավորվում են ուսումնական գործունեության հետևյալ ձևերով.

  • Կառուցողական մանկավարժության սկզբունքներով կազմակերպվող ուսումնական պարապմունք
  • Ուսուցում ըստ նախասիրությունների ՝ ընտրությամբ դասընթացներ և անհատական ուսումնական պլաններ

Ուսումնական ճամփորդություն

Պարզաբանում
Ուսումնական ճամփորդությանը նախորդում է ճամփորդության վայրի մասին տեղեկատվության որոնման աշխատանքներ անգլերեն լեզվով: Ճամփորդության ընթացքում աշխատանքային լեզուն հնարավորին չափ անգլերեն պետք է լինի:Ճամփորդությունից հետո սովորողները գրում են իրենց պատումները ՝ հրապարակելով դրանք իրենց բլոգներում,  mskh.am-ի անգլերեն էջում և  ավագ դպրոցի ենթակայքում:

Մասնակցություն ստեղծագործական հավաքներին և ստուգատեսներին

Մասնակցությունը կարող է լինել մանկավարժական հոդվածներով, թարգմանություններով, նախագիծ ներկայացնելով, տեսանյութերով, ուսումնական նյութերով, ուսումնական ճամփորդություններով:

Բլոգավարություն

Դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջները.

Բլոգը պետք է ունենա «Իմ մասին» էջը, որտեղ պետք է լինի տեղեկատվություն դասավանդողի աշխատանքային գործունեության, կրթության, հրապարակումների, վերապատրաստումների, համակարգչային ծրագրերի իմացության մասին:

Հունիս ամսվա վերջին դասավանդողը իր բլոգում հրապարակում է հաջորդ ուստարվա ընդհանուր և ընտրությամբ գործունեության դասընթացների առարկայական ծրագրերը:

Ուսումնական նախագծերի թեմաները ծրագրերում նշված են, բայց բլոգում դասավանդողը պետք է ունենա նաև տվյալ ուսումնական տարվա նախագծերին հատկացված բաժինը, որտեղ մանրամասն ներկայացվում է նախագծի ընթացքը սովորողների բլոգների հղումներով:

Բլոգում առանձին բաժիններով ներկայացված են դասավանդողի մանկավարժական հոդվածները և թարգմանությունները:

«Լեզվական կառուցվածքներ» բաժնում դասավանդողը ըստ անհրաժեշտության ներկայացնում է տարբեր լեզվական կառուցվածքներն ամրապնդող բացատրություններ, վարժանքներ:

Բլոգում դասավանդողը պետք է  նաև ունենա  «Հեռավար կրթության» բաժին:

Բլոգում դասավանդողը պետք է ունենա ամենահաճախ օգտագործվող ուսումնական ռեսուրսներ համացանցային հղումները, առցանց բառարանների և սովորողների բլոգների հղումները:

Թարգմանություններօտարալեզու հրապարակումներ կայքում

Դասավանդողի և սովորողի թարգմանությունները և անգլերեն հրապարակումները կարող են լինել իրենց բլոգներում, ավագ դպրոցի ենթակայքում, mskh.am-ի անգլերեն էջում, ինչպես նաև կրթահամալիրում գործող ամսագրերում:

Բազմագործառնության իրականացում

Անգլերենի ուսուցումը իրականացվում է այնպես, որ դա լինի և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց` գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու՝ վերլուծելով ստացված տվյալները առկա գիտելիքի և պատկերացումների համատեքստում, պահպահելով ակադեմիական ազնվություն տեղեկության աղբյուրներն օգտագործելիս:

Միջառարկայական ինտեգրում

Անգլերենը գործածվում է տարբեր ուսումնական առարկաներից ուսումնական նախագծեր իրականացնելիս` օտարալեզու աղբյուրներից տեղեկություններ հայթայթելու և դրանք թարգմանելու միջոցով:

10-րդ դասարան
(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4, ընտրությամբ դասընթացինը՝ 6)
Դասընթացը հաջողությամբ ավարտած 10 -րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`

  • Արտահայտել իրենց տեսակետը՝ անդրադառնալով այլոց  կարծիքների առավելություններին ու թերություններին և կատարելով եզրահանգումներ
  • Առաջարկել գոյություն ունեցող խնդիրների, այդ թվում՝ կոնֆլիկտների, լուծման նոր եղանակներ՝ հիմնավորելով իրենց մոտեցումը:
  • Հիմնավորել սեփական որոշումները՝ կանխատեսելով դրանց հավանական հետևանքները։
  • Դրսևորել միջաձնային կոնֆլիկտի/դրա լուծելիության գիտակցություն՝ խնդրին այլընտրանքային մոտեցումների կիրառման միջոցով:
  • Հետազոտել հասարակական հնչեղություն ունեցող որևէ հարցի/իրադարձության մասին մեդիա աղբյուրներից քաղված փաստերը և վերլուծությունները՝ ձևակերպելու սեփական դիրքորոշումը։

Բառապաշար։ Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1300-1500 բառային միավորների վերարտադրողական բառապաշար։
Բառակազմություն։ Ածանցում – վերջածանցներ, նախածանցներ։ Կարողանալ ածանցների միջոցով որոշել բառերի պատկանելիությունը տարբեր խոսքի մասերին

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնական թեմաները

Առաջին կիսամյակ

  • Անհատ և ընկերություն, խառնվածք, հասարակություն
  • Իմ դպրոցը, կրթահամալիրը, նրա ձեռքբերումները և բացթողումները
  • Մասնագիտությունների ընտրություն
  • Հաղորդակցություն
  • Ինտերնետ և բլոգ
  • Զանգվածային լրատվական միջոցներ, նորություններ, համացանցային պատմություններ
  • Ճամփորդություններ, ճամբարներ

Երկրորդ կիսամյակ

  • Սպորտ և մարզական խաղեր, առողջ ապրելակերպ
  • Շրջակա միջավայրը և նրա պահպանումը
  • Հայաստանի ներկան, անցյալը և ապագան
  • Արվեստ և մշակույթ, ավանդույթներ, սովորույթներ
  • Անգլերենը` որպես միջազգային լեզու
  • Երիտասարդներ և մեծահասակներ
  • Միջազգային կապեր

Քերականություն (Grammar)
Ձևաբանություն։ Հոդ. որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն. գործածությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, վերացական գոյականների հետ, կայուն կապակցությունների հետ։

Գոյական։ Թիվ, հոլով, սեռ։ Գոյական + գոյական կառուցվածքները։

Դերանուն։ Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ, հարաբերական։

Թվական։ Քանակական, դասական, կոտորակային։

Ածական։ Որակական և հարաբերական ածականներ, ածականների համեմատության աստիճանները։ Համեմատական աստիճանների ուժեղացում (much more/far more interesting)

Մակբայ՝ տեղի, ժամանակի, ձևի, չափի։ too, enough մակբայները և դրանցով կազմված կառուցվածքները. too + adj. (too difficult), adj/adv + enough (quick enough), enough + noun (enough offers). մակբայի կիրառման յուրահատուկ դեպքեր։

Ածական և մակբայ. կիրառման յուրահատուկ դեպքեր։

Նախդիրներ՝ ժամանակ, տեղ, ուղղություն ցույց տվող։

Բայ։ Կանոնավոր և անկանոն բայեր, բայական ժամանակներ (Present Indefinite, Past Indefinite, Future Indefinite, Present Continuous, Past Continuous, Future Continuous, Present Perfect, Past Perfect, Future Perfect) սեռ, մոդալ բայեր։ Բայական ժամանակներ (Present Perfect Continuous, Past Perfect Continuous)։ Անցողական և անանցողական բայեր։ Մոդալ բայեր, մոդալ բառեր և արտահայտություններ։ Բայական դարձվածքների կիրառում գրավոր և բանավոր խոսքում (verbal phrases) հետևյալ բայերի հետ. To make, to cut, to call, to bring, to come, to go, to break, to look, to set, to hand, to hold, to get, to become, to turn, to grow բայերի հետ: Բայերի խնդրառություն։ Բայի անդեմ ձևեր /Infinitive, Gerund, Participle / և դրանցով կազմված կառուցվածքները։

Շարահյուսություն – նախադասություն

Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ

Շարադասություն (word order), շրջադասություն

Ենթակա + ստորոգյալ + խնդիր։ Բարդ ենթակա (Complex subject)։ Բարդ նախդրավոր խնդիր (Complex prepositional object)։

Ստորադասական նախադասություններ։ Պայմանական ստորադասական նախադասությունների տիպերը (conditional sentences)։ Conditional I  (իրական/ռեալ պայմանական նախադասություններ). If I know her telephone number I will phone her. Conditional II  (անիրական/ոչ ռեալ պայմանական նախադասություններ). If I knew her telephone number I would phone her. Wish… But for… It’s (high) time… As if… բառերով և բառակապակցություններով կառուցվածքները։

11-րդ դասարան
(ընդհանուր դասընթացի համար շաբաթական ժամաքանակը՝ 4,ընտրությամբ դասընթացինը՝ 6)

Դասընթացը հաջողությամբ ավարտած 11-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ ՝

  • Արտահայտել իր տեսակետը՝ հիմնավորելով այն օրինակներով, տարբեր աղբյուրներից քաղված փաստացի տեղեկություններով
  • Հավաքել և համեմատել տեղեկատվություն տարբեր մասնագիտությունների վերաբերյալ:
  • Մեկնաբանել իրադարձությունները՝ անդրադառնալով իր տեսակետի ձևավորմանը նպաստող առանցքային մանրամասներին։
  • Վեր հանել կարևոր մտքերը՝ առանձնացնելով փաստերը կարծիքից, ճանաչելով հեղինակի մտադրությունը:
  • Պահպանել մտքերի տրամաբանական կապը, իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը

Կարճաժամկետ նախագծերի համար առաջարկվող ուսումնականթեմաները

Առաջին Կիսամյակ

  • Անհատ և հարաբերություններ։ Հին և նոր ընկերներ, բարեկամներ, հարևաններ։
  • Ճամփորդություններ, ճամբարներ
  • Բնավորության գծերի նմանություններ և տարբերություններ
  • Հաղորդակցություն, զանգվածային լրատվական միջոցներ։ Բլոգ,  ինտերնետ
  • Սերունդների հակասություններ, ապագա մասնագիտության ընտրությունը

Երկրորդ կիսամյակ

  • Շրջակա միջավայրը և նրա պահպանումը։ Մարդկության ապագան մարդկանց ձեռքերում է
  • Նորաձևություն, ցուցադրություններ, հագուստներ, դաջվածքներ
  • Առողջություն և սպորտ
  • Մեր ազգային և կրթահամալիրային տոները
  • Հայաստանի և լեզվակիր երկրի քաղաքական համակարգերը։ Նմանություններ և տարբերություններ
  • Կրթություն։ Հայաստանի կրթական համակարգ։ Անգլախոս երկրների կրթական համակարգը

Քերականություն (Grammar)

Ձևաբանություն

Բայ (The Verb)։ Բայի ժամանակների, սեռի, մոդալ բայերի կրկնություն։ Կրավորական սեռը (The Passive Voice) կրկնություն

Հոդ (The Article ) կրկնություն

Past conditionals and Wish

Բայի անդեմ ձևեր (գերունդիումով արտահայտություններ)

Բայական դարձվածքներ

Շարահյուսություն

Նախադասություն (Բարդ համադասական և ստորադասական նախադասություններ)

Ուրիշի ուղղակի խոսքի ազատ վերարտադրում (Reported Speech)

Հարցական նախադասություններ

Պատասխան հարցեր և տրոհված հարցեր (reply questions and tag questions )

Ենթակա և խնդիր երկրորդական նախադասություններ։ It seemed/proved/turned out … that

It is necessary/strange … that. Somebody suggests/believes … that

Սովորողների ուսումնական գործունեության ձևերը

  • Անհատական աշխատանք
  • Ինտերնետային կայքերից  նյութերի  հայթայթում տարբեր նախագծերի համար
  • Մասնակցություն  քննարկումներին(առկա և հեռակա)
  • Հետազոտական աշխատանք
  • Տարբեր աղբյուրներից տեղեկատվության որոնում
  • Համեմատում, զուգադրում, վերլուծում
  • Սեփական տեսակետի ձևավորում և եզրահանգումների կատարում

Գործունեություն ըստ կրթահամալիրի 2020-2021 ուսումնական տարվա օրացույցի

Մասնակցություն հեղինակային մանկավարժության աշնանային հավաքին (թարգմանություններ, բաց դասեր, հոդվածներ)

Մխիթար Սեբաստացու օրեր – նոյեմբեր 2020 (մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

  • Մասնակցություն ձմեռային և ամառային ուսումնական ճամբարներին
  • Մասնակցություն հանրակրթական Digitech ստուգատեսին (անգլերեն տեսադասեր, ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր)
  • Մասնակցություն թարգմանական ստուգատեսին
  • Մասնակցություն քանդակագործության ամենամյա փառատոնին( մասնակցությունը թարգմանչական աշխատանքով)

Գնահատման կարգը

Գնահատումը հիմնվում է սովորողի կատարած նախագծային աշխատանքի վրա` հաշվի առնելով հետևյալ բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները.

Ա. Թեմատիկ բառապաշարի ճիշտ գործածումը – առավելագույնը 2 միավոր

Բ. Լեզվական կառուցվածքների ճիշտ գործածումը – առավելագույնը  2 միավոր

Գ. Վերջնական արդյունքի (հոդված, Power point ծրագրով ներկայացում, տեքստով տեսանյութ, ձայնագրւթյուն) բովանդակության և նախագծի նպատակի համապատասխանությունը – առավելագույնը 3 միավոր

Ստացած առավելագույն 7 միավորին սովորողը հնարավորություն ունի ավելացնելու ևս 3 միավոր՝

ինքնուրույն կատարած թարգմանություններով և հետազոտական աշխատանքներով – 1 միավոր,

ուսումնական ճամփորդություններով – 1 միավոր,

ստուգատեսներին, ֆլեշմոբներ և օլիմպիադաներին մասնակցելով -1միավոր,

Անգլերենի առարկայական նախագծերին ներկայացվող պահանջները

2020-2021 ուստարում 10-11-րդ դասարաններում անգլերենի առարկայական նախագծերն արվում են առարկայական ծրագրի մեջ նշված ուսումնական թեմաներին համապատասխան:

Յուրաքանչյուր սովորող նախագիծը կատարում է լեզվական կարողությունների իր սահմաններում: Նախագիծը կատարված է համարվում, եթե սովորողը իր բլոգի «Անգլերեն» բաժնում արդեն ունի հետևյալ հրապարակումը.

1.Նախագծի անունը

2.Տվյալ թեմայով համացանցից ընտրված մի որևէ նյութ և սովորողի կարծիքը այդ նյութի վերաբերյալ (նյութն ընտրվում է մի քանի նմանատիպ նյութեր կարդալուց, դրանք թարգմանելուց հետո, իսկ կարծիքը պետք է լինի ինքնուրույն գրված):

3.Սովորողի ինքնուրույն գրած տեքստը տվյալ թեմայի վերաբերյալ (հավանական գրագողությունը ստուգվում է հատուկ ծրագրի միջոցովhttp://www.grammarly.com/?q=plagiarism&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=Search%20$.10%20-%20$.20%20CPC%20-%20Good%20&%20Fair&utm_):

4.Թեմատիկ բառապաշար – thematic vocabulary (բառապաշարում տրվում են թեմային վերաբերող որքան հնարավոր է շատ անգլերեն բառեր և բառակապակցություններ իրենց հայերեն թարգմանություններով):

12-րդ դասարան

Լեզվական նյութը

Դասընթացը հաջողությամբ ավարտած 12-րդ դասարանի սովորողները ունենում են անգլերենի բավարար գիտելիքներ և լեզվական կարողություններ`

  • Լսել և հասկանալ տվյալ թեմային առնչվող մեդիա հաղորդումների  բովանդակությունը, խոսողի տեսակետը և վերաբերմունքը՝ ճանաչելով առանձին մանրամասների և մտքերի միջև տրամաբանական կապը։ Արտահայտել և կարողանալ պաշտպանել սեփական տեսակետը և եզրահանգումներ անել։ Կարողանալ տալ համոզիչ և սպառիչ պատասխաններ տրված հարցերին։ Ձեռք բերել հարցազրույց վարելու հմտություն։
  • Կարդալ և հասկանալ  գիտահանրամատչելի, լրագրային, վերլուծական և այլ հոդվածներ՝ ճանաչելով տեքստում առաջ քաշված վարկածների և եզրահանգումների միջև կապը՝ գնահատելով տարբեր աղբյուրներից քաղած տեղեկություններն ու փաստարկները։
  • Ուսումնասիրած թեմայից հետո կազմակերպել կամ վարել բանավեճեր։ Մասնակցել առաջադրված թեմայի շուրջ քննարկումներին՝ արտահայտելով սեփական կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, անելով մեկնաբանություններ և արձագանքելով այլոց փաստարկներին։
  • Հանպատրաստից և գրագետ հաղորդակցվել տարբեր միջավայրերում և լսարանների հետ՝ շոշափելով ընդհանուր, գիտահանրամատչելի, մասնագիտական կամ ժամանցի թեմաներ և ցուցաբերելով մտքերի հստակ փոխկապվածություն:
  • Ձեռք բերել որոշ գիտելիքներ թարգմանության տեսակների մասին (գեղարվեստական և ոչ-գեղարվեստական՝ մասնագիտական/տեխնիկական),  տեքստեր թարգմանելու հմտություններ՝ ուշադրություն դարձնելով թարգմանության յուրահատկություններին և տվյալ լեզվի առանձնահատկություններին։
  • Քննարկել ապագայի ծրագրերն ու հետագա քայլերը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցերին, արտահայտելով սեփական կարծիքը, բերելով համոզիչ փաստարկներ, մեկնաբանություններ և փոխադարձ հարցեր ուղղելով զրուցակցին,
  • Ձեռք բերել Էսսե գրելու հմտություններ (250 – 300 բառ)՝ հետևելով էսսե  գրելու կառուցվածքին և կանոններին, ներկայացնելով գլխավոր մտքերն ու մանրամասները, գնահատել խնդրի լուծման համար առաջարկվող լուծումները։
  • Դասընթացի բովանդակությունը և սովորողների գիտելիքներն ու կարողությունները ըստ լեզվական նյութի։

Բառապաշարը
Առաջարկվող թեմաների շրջանակներում ունենալ մոտ 1500 (+350) բառային միավորների վերարտադրողական բառապաշար։
Թեմաներ`

  •  Կամավորություն -Արժևորել կամավորական աշխատանքի դերը  որպես սոցիալական պատասխանատվություն, անհատի ինքնաճանաչման դրսևորում ի շահ հասարակության:
    1.Կամավորական աշխատանքների տեսակներ
    2.Կամավորության կարևությունն ու  դերը
    3. Իմ կամավորական գործունեությունը
  • Թարգմանության արվեստ – Ձևավորել թարգմանության՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոցի և ազգային մշակույթի անբաժանելի մասի գիտակցությունը։
  1. Թարգմանությունը որպես միջմշակութային հաղորդակցություն
  2. Թարգմանչական արվեստի գոհարները
  3. Թարգմանչաց տոն
  4.  Ես թարգմանիչ եմ
  • Հաջողության գրավականը, իմ հետագա քայլերը – Ձևավորել ինքնաճանաչման հիման վրա հետագա գործողությունների պլանավորման և ինքնուրույն որոշում կայացնելու գիտակցություն։
  1. Հաջողության հասնելու ուղիները
  2. Ձախողումներ և ձեռքբերումներ
  3. Հաջողության հասած մարդկանց կյանքի պատմություններ
  4. Ապագայի իմ ծրագրերը
  •  Քաղաքակրթություն, Կրոններ
  1. Մարդկությանը հայտնի քաղաքակրթությունները
  2. Քաղաքակրթական էվոլյուցիա
  3. Ժամանակակից քաղաքակրթությունը
  4. Աշխարհի կրոնները: Կրոնը ժամանակակից հասարակությունում: Ծեսեր, սովորույթներ, ավանդույթներ

Վերարտադրողական, ակտիվ բառապաշարի մեջ, բացի կենցաղային առօրյա օգտագործման բառերից, անպայմանորեն ընդգրկվում են բոլոր շաղկապները, կապակցող բառերն ու բառակապակցությունները: Շաղկապների և կապակցող բառերի ցանկը կարելի է գտնել այստեղhttp://dpir.mskh.am/art.php?id=80.

Ճանաչողական, պասսիվ բառապաշարը- մոտ 2000

Բառակազմություն

Միասնական թեստերում կարևորություն է տրվում բառակազմությանը` նախածանցների և վերջածանցների իմացությանը: Եթե նույնիսկ բառն անծանոթ է, սովորողը նախածանցներից և վերջածանցներից պետք է գուշակի, թե որ խոսքի մասին է պատկանում տվյալ բառը, որպեսզի բազմընտրական առաջադրանքներում ճիշտ ընտրություն կատարի:

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ նախածանցները – ժխտական նախածանցներ-in, ir, il, dis, un

Գործողությունը նորից անելու իմաստ տվող – re

Գործողությունը սխալ անելու իմաստ տվող – mis

Ածականին և գոյականին բայ դարձնող – en

«Թերի» իմաստն արտահայտող – under

«Գեր» իմաստն արտահայտող – over

«Նախ» իմաստն արտահայտող – pre

«ետ» իմաստն արտահայտող – post

«Նախկին» իմաստն արտահայտող – ex

Սովորողը պետք է ճանաչի և գործածի հետևյալ վերջածանցները.

Գոյականակերտ վերջածանցներ – er և or, որոնք ցույց են տալիս գործողությունը կատարող անձին

Գործողությունը կատարողի մասնագիտությունը նշող – ist

Ազգային պատկանելիությունը, լեզուն կամ մասնագիտությունը նշող – ian

Ee – ցույց է տալիս այն անձին, ում հանգում է գործողությունը

Բայից վերացական գոյական ստեղծող – age և al

Ance և ence, որոնք համապատասխանաբար ant և ent վերջածանց ունեցող ածականներից ստեղծում են գոյականներ

Ածականից գոյական ստեղծող – dom, ness, th, ity, ability, ibility

Բայից գոյական ստեղծող –ment, ation, tion, sion, ssion

Գոյականից վերացական գոյական ստեղծող – ship, hood

Բայից գոյական ստեղծող – ture, sure, ssure, zure

Ածականակերտ վերջածանցներ

Բայից ածական ստեղծող – able, ible, ant, ent

«ական» իմաստն ունեցող – ary, ory

Գոյականից ածական ստեղծող – ful, less, ous, y

«ավուն» իմաստն ունեցող – ish

Բայաստեղծ վերջածանցներ

Գոյականից բայ ստեղծող – ate, ute

Ածականից և գոյականից բայ ստեղծող – en, fy, ify

Գոյականից բայ ստեղծող – ize, ise

Մակբայակերտ վերջածանցներ

Ածականից ձևի մակբայ ստեղծող – ly

Գործողության ուղղություն ցույց տվող – ward, wards

Ձևաբանություն

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել.

անորոշ և որոշյալ հոդերի բոլոր կիրառությունները. հոդի բացակայությունը նյութ ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, հոդերի կիրառումը վերացական գոյականների հետ, հոդի բացակայությունը և «some» անորոշ դերբայի կիրառումը, հոդերի կիրառումը հատուկ անուն գոյականների հետ, հոդերի կիրառումը աշխարհագրական անունների հետ, անորոշ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը կայուն կապակցություններում, հոդի բացակայությունը կայուն կապակցություններում, որոշյալ հոդի կիրառումը, երբ հարկ է լինում նշել կենդանու տեսակը – The tiger is a powerful beast. ,» go to university» և «go to the university» կիրառումները, որոշյալ հոդի կիրառումը ածականի գերադրական աստիճանի հետ և դրա բացակայությունը մակբայի գերադրական աստիճանի հետ, որոշյալ հոդի կիրառումը «the … the» համեմատական կառուցվածքում, որոշ ածականների հետ որոշյալ հոդի կիրառումը հավաքական գոյականի իմաստ ստանալու համար –the rich, the poor, որոշյալ հոդի կիրառումը նավերի, հյուրանոցների, թերթերի և ամսագրերի անունների հետ, անորոշ հոդի բացակայությունը որոշ գոյականների հետ-advice, weather, information, progress…, որոշյալ հոդի կիրառումը և դրա բացակայությունը կազմակերպությունների և ձեռնարկությունների անվանումների հետ, որոշյալ հոդի կիրառումը դասական թվականների հետ, «the tenth gate» և «Gate 10» կիրառումները, «a two-week holiday» և «two weeks’ holiday» կիրառումները, «hair, room, paper, noise» գոյականների կիրառումը անորոշ հոդով և առանց հոդի, անորոշ հոդի կիրառումը և դրա բացակայությունը բացականչական նախադասություններում:

Գոյական

Սովորողը պետք է ճանաչի ու իմանա հաշվելի և անհաշվելի, նյութ ցույց տվող և վերացական գոյականները:

Սովորողը պետք է իմանա գոյականների հոգնակի թվի կազմումը, բարդ գոյականների հոգնակի թվի կազմումը:

Սովորողը պետք է իմանա, որ կան գոյականներ, որոնք.

Անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը (foot-feet, woman-women,…)

Միշտ հոգնակի թիվ են արտահայտում առանց –s վերջավորության (people, police, cattle, poultry, )

Միշտ գործածվում են եզակի թվով (furniture, news, accommodation, advice, bread, information, luggage…)

Ունեն –s վերջավորությունը, բայց եզակի թիվ են արտահայտում (mathematics, physics, phonetics, politics …)

Հավաքական են և ունեն եզակի թվով կիրառում, ինչպես նաև հոգնակի թվով կիրառում առանց –s վերջավորության

Առանց –s վերջավորության չեն գործածվում և միշտ հոգնակի թվում են (trousers, binoculars, pincers …)

Առանց –s վերջավորության հոգնակի թիվ են արտահայտում, եթե նրանց նախորդում են թվականներ (dozen, pair, couple-օրինակ`three pair of shoes)

Ունեն նույն ձևը և եզակի, և հոգնակի կիրառություններում (sheep, deer, fish)

Նյութ ցույց տվող են, բայց երբեմն գործածվում են հոգնակի թվով` նախադասության մեջ այդ նյութի շատությունը տարբեր տեսակները  շեշտելու համար (The snows of Kilimanjaro…, The waters of the Volga… ) ,(There are 300 sorts of cheeses here. Different mineral waters are produced in Armenia)

Ունեն հոգնակի թվի երկակի ձևեր տարբեր նշանակություններով (penny-pence և pennies, cloth –cloths և clothes, brother- brethren և brothers )

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա կազմել հասարակ և բարդ գոյականների ստացական հոլովը, ինչպես նաև իմանա գոյականի ստացական հոլովի և «of phrase»-ի  գործածման դեպքերը, «a friend of my brother’s» ձևը:

Սովորողը պետք է ճանաչի, հասկանա և կարողանա  գործածել ածականացված գոյականներ, երբ մի գոյականը մյուսի համար որիշիչի դեր է կատարում (school garden, railway station, table cloth…):

Ածական

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել

որակական ածականների համեմատության աստիճանները,

  • many, much, good, bad, little, far, late, old, near ածականների համեմատության աստիճանները
  • ածականների համեմատական աստիճանի ուժեղացման դեպքերը
  • «most» բառի գործածումը անորոշ հոդով և առանց դրա, երբ այն ունի «ծայրահեղ» և «մեծ մասը, մեծամասնությունը» իմաստները
  • Ածականների համեմատական կառուցվածքները
  • Ածականների շարադասությունը նախադասության մեջ
  • «interesting-interested, exciting-excited, …» տիպի բառազույգերը
  • «so, such, enough, too» մակբայների գործածումը ածականների հետ
  • Ածական + one/ones կառույցը (Which do you want? –The blue ones.»)
  • «It +to be+adjective+infinitive» կառույցը (It is difficult to find an innocent man.)
  • «It +to be+adjective+of you(him, them, Tom)+infinitive» կառույցը (It is kind of you to help me.)
  • «It +to be+for smb+to do smth» կառույցը

Մակբայ

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել.

Ձևի, չափի, տեղի, ժամանակի, հաճախականության, աստիճանի մակբայները

  • Ածականները և մակբայները, որոնք նույն ձևն ունեն և մի ձև էլ` -ly վերջավորությամբ «hard-hard-hardly, high-high-highly, wide-wide-widely, pretty-pretty-prettily, deep-deep-deeply,…»
  • Մակբայների համեմատության աստիճանները և համեմատական կառուցվածքները
  • «most» բառի գործածումը, երբ այն նախորդում է ածականին`»very» իմաստով (He treated her most kindly.)
  • « adverb+adjective և adverb+past participle» կառուցվածքները (extraordinarily beautiful, beautifully decorated)
  • Մակբայների շարադասությունը նախադասության մեջ
  • Որոշ մակբայներից հետո շրջուն շարադասության դեպքերը, երբ օժանդակ բայը դրվում է ենթակայից առաջ, ինչպես հարցերում է արվում. «hardly ever, in no circumstances, never, no sooner…than, hardly…when, not only, nowhere, on no account, only by, only in this way, only then, scarcely…when, seldom» (On no account should you agree with him. Only by working hard will you be able to pass your exam.)

Դերանուն

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել բոլոր տեսակի դերանունները

Անձնական(I, you,..), խնդիր հոլով անձնական դերանունները(me, you, him…), ստացական դերանունները(my, your…), ստացական դերանունների բացարձակ ձևերը(mine, yours,…), անդրադարձ և շեշտող (myself, yourself…), փոխադարձ (each other, one another), ցուցական (this, that…), հարցական (who, what…), hարաբերական (who, which, …), անորոշ (all, each, every, both, neither, either, some, any, no, none)

Բայ

Սովորողը պետք է պատկերացում ունենա, ճանաչի և խոսքում գործածի

բայի դիմավոր ձևերը

  • օժանդակ, կապակցող և իմաստավոր բայերը
  • բայի սահմանական եղանակի բոլոր ժամանակները ներգործական և կրավորական սեռում գործածության իրենց բոլոր դեպքերով ու համապատասխան ուղեկցող բառերով, 4 տիպի հարցական, ինչպես նաև ժխտական ձևերով
  • բայական ժամանակների հաջորդականությունը (համաձայնեցումը)
  • բայի ներգործական սեռով նախադասության փոխակերպումը կրավորականի և հակառակը
  • Բայի հրամայական եղանակը, let-ով սկսվող նախադասությունները, շեշտող հրամայական նախադասությունները օժանդակ բայի գործածմամբ (Do come with me!), հրամայական նախադասության անջատական հարցը «will you?»-ով
  • Ստորադասական եղանակը (Subjunctive 1-Present Subjunctive and Past Subjunctive և Subjunctive 2)
  • «Can, may, must» մոդալ բայերն իրենց բոլոր իմաստներով և գործածության դեպքերով և « be able to, have to, be allowed to» համարժեքներով, ինչպես նաև «modal verb + perfect» ձևերն իրենց իմաստներով
  • Shall, should, ought to, needn’t, daren’t, to be to մոդալ նշանակության բայերը

Բայի անդեմ ձևերը.

Սովորողը պետք է կարողանա ճանաչել և գործածել

Անորոշ դերբայը (Infinitive) «to» մասնիկով և առանց դրա, անորոշ դերբայի ներգործական և կրավորական ձևերը (to read-to be read), «Indefinite» և «Perfect» ձևերը (to go – to have gone),

  • ցանկություն, հարկադրանք, զգացում, ենթադրություն արտահայտող բառախմբերը, որոնցից հետո հնարավոր է կազմել բարդ խնդիր-Complex Object (I want you to help me.)
  • «To say, to state, to report, to announce, to suppose, to think, to believe, to expect, to know, to consider» բայերի կրավորական սեռով սկսվող և անորոշ դերբային նախորդող կառուցվածքները (Mr Hakobyan is reported to have left for Iran.)
  • Անորոշ դերբայը «seem, prove, happen, chance» բայերից հետո (He seems to agree with us. She appeared to be right. )
  • Անորոշ դերբայը առանց «to» մասնիկի «would rather» և «had better» բառերից հետո
  • Անորոշ դերբայը «likely, unlikely, certain, sure» ածականներից հետո (They are sure to arrive soon.)
  • Գերունդին (Gerund) անկախ որևէ բայից կամ նախդիրից (Reading is my favourite occupation), Գերունդին «on, without, by, after, before» նախդիրների հետ, որոշակի բայերից հետո առանց նախդիրների և նախդիրների հետ
  • Բայերի այն ցուցակը, որոնցից հետո գերունդի է օգտագործվում և բայերի այն ցուցակը, որոնցից հետո միշտ անորոշ դերբայ է օգտագործվում
  • Որոշ բայերից հետո կամ գերունդի, կամ անորոշ դերբայ (remember, forget, regret, try, begin, start, go on, stop)
  • Դերբայը (Participle) իր կազմության ձևերով և կիրառման բոլոր դեպքերով
  • Դերբայական դարձվածով կազմված պարզ ընդարձակ նախադասությունները փոխակերպել պարզ բայական ստորոգյալով բարդ ստորադասական նախադասությունների (Not knowing him very well I couldn’t turn to him for help. As I didn’t know him very well, I couldn’t turn to him for help.)

Նախդիր

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել

անգլերենի հասարակ (in, on under, at, beside,…) , բարդ (into, upon, onto,… ) և բաղադրյալ (in front of, at the back of, instead of, ) նախդիրները

  • անկախ գործածվող նախդիրները (The sparrow is on the branch) և բառերը, որոնք իրենցից հետո պահանջում են այս կամ այն նախդիրը (I insist on your joining our group.)
  • «to make, to take, to look, to get, to come, to go, to fall, to break, …» բայերով կազմված առավել հաճախ հանդիպող բայական դարձվածքները և դրանց թարգմանությունները հայերեն

Շաղկապ

Համադասական շաղկապները (and, as well as, both …and, but, either…or, neither…nor, not only…but also, or, whereas, while)

Սովորողը պետք է ճանաչի և կարողանա գործածել հետևյալ ստորադասական շաղկապները.

  • Ենթակա և խնդիր երկրորդական նախադասությունների (that, if, whether)
  • Ժամանակի պարագա երկրորդական նախադասությունների (after, when, as, as soon as, hardly…when, no sooner…than, since, until, till)
  • Պատճառի պարագա երկրորդական նախ-ների (because, as, for, now that, since, on the ground that,)
  • Պայմանի պարագա երկրորդական նախ-ներ (if, in case, on condition that, provided կամ provided that, providing կամ providing that, as long as կամ sօ long as, unless, )
  • Նպատակի պարագա երկրորդական նախ-ներ (so that, in order that, lest,)
  • Ձևի պարագա երկրորդական նախ-ներ (as, as if, as though, so…that, such…that)
  • Զիջողական պարագա երկրորդական նախադասություններ (though կամ although, in spite of the fact that, notwithstanding that)• «Whose, who, whom, where, which, how, why, what» հարաբերական դերանունները նույնպես շաղկապների դեր են կատարում

Շարահյուսություն

Սովորողից չի պահանջվում նախադասության վերլուծություն անել և որոշել, թե որն է նախադասության ենթական կամ ստորոգյալը, ինչ տիպի են դրանք և ինչ խոսքի մասերով են նրանք արտահայտված, բայց սովորողի համար շատ կարևոր կարողություն է համարվում նախադասության մեջ ենթակայի և ստորոգյալի համաձայնեցումը դեմքով և թվով:

Սովորողը պետք է կարողանա ստորոգյալը համաձայնեցնել ենթակայի հետ դեմքով և թվով եթե.

Ենթական հավաքական գոյական է

  • Ենթական արտահայտված է «news, advice, information, luggage, phonetics, linguistics,…» և այդ շարքի այլ բառերով
  • Ենթական արտահայտված է «everybody» անորոշ դերանունով և պետք է որոշել անջատական հարցի վերջնամասը
  • Պետք է թարգմանել «խնձորը լավ է առողջության համար» կամ «Կարտոֆիլը պահասենյակում է» և նման կարգի այլ նախադասություններ
  • «all» բառով ենթական անձ է նշում, և երբ այն առարկա է նշում
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «and» շաղկապը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանց կապում է «with» նախդիրը
  • Ենթական արտահայտված է երկու բառով և նրանք կապված են «either…or»-ով կամ «neither..nor»-ով
  • Գործ ունենք «a number of…» և «the number of …» կապակցությունների հետ
  • Ենթական երկրի, գրքի, ֆիլմի կամ որևէ այլ ստեղծագործության անուն է` արտահայտված հոգնակի թվով գոյականով
  • Ենթական արտահայտված է մի քանի անորոշ դերբայներով
  • Ենթական երկու բառերով է արտահայտված և նրանց կապում է «as well as»-ը
  • Ենթական երկու իրար շատ սերտ բառերից է կազմված, օրինակ`»thread and needle»

Շարահյուսական առաջադրանքներում մեծ կարևորություն է տրվում նաև, թե ինչ շարունակություն է ընտրվում այս կամ այն կապակցող բառից հետո. նախադասության առաջին մասից հետո ընտրենք տրամաբանակա՞ն շարունակության միտք, թե` նրան հակասողը, շարունակությունը ընտրենք ժխտվա՞ծ տարբերակովը, թե չժխտվածը, շարունակության մասը ենթակայով և ստորոգյալով նախադասությու՞ն է լինելու, թե իմաստային բառախումբ:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակություն պահանջող հետևյալ շաղկապները կամ կապակցող բառերը. «and, because, for, as, since, therefore, consequently, moreover, hence, accordingly»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել տրամաբանական շարունակությանը հակասող միտք պահանջող հետևյալ շաղկապներն ու կապակցող բառերը. «though, although, whereas, while, however, yet, still, notwithstanding, but, contrary to, despite, in spite of the fact that»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն պահանջող հետևյալ շաղկապները. «although-չնայած, so that-որպեսզի, in order that-որպեսզի, because-որովհետև, in spite of the fact that-չնայած որ»:

Սովորողը պետք է իմանա և կարողանա ճիշտ գործածել իրենցից հետո նախադասություն չպահանջող շաղկապներն ու կապակցող բառերը. «despite-չնայած, in spite of-չնայած, because of-պատճառով, so as to-որպեսզի, in order to-որպեսզի»:

Սովորողը պետք է կարողանա կատարել փոխակերպման հետևյալ առաջադրանքները.

  • Ուրիշի ուղղակի խոսքի վերածումը անուղղակիի և հակառակը` պահպանելով բայական ժամանակաձևերի հաջորդականության կանոնները, երբ ուղղակի խոսքը պատմողական է, կամ` հարցական, արտահայտում է խնդրանք, կամ` հրաման
  • Ներգործական սեռի նախադասության վերածումը կրավորականի և հակառակը

Սովորողը պետք է իմանա և կարողանա գործածել պայմանական նախադասությունների երեք տիպերը:

Ընթերցելով հասկանալու կարողության պահանջները այս դասընթացի շրջանակներում

Ավարտելով դասընթացը սովորողը պետք է կարողանա.

  • Պատասխանել լեզվական իրազեկության B1 մակարդակով գրված տեքստի բովանդակությանը վերաբերող հարցերին առանց բառարանի
  • Համադրել տեքստի մեջ գործածված բայական դարձվածքները, առանձին բառերը նրանց հոմանիշային արտահայտությունների, բայական դարձվածքների և առանձին բառերի հետ, որոնք տրված են առաջարկվող բազմընտրական հարցերում
  • Գուշակել, թե ինչպիսին կլիներ տվյալ տեքստի շարունակությունը

Գնահատման համակարգը

Դասընթացն ավարտելուց հետո սովորողի լեզվական գիտելիքները և կարողությունները գնահատվում են ըստ ՀՀ ԿԳ նախարարության ԳԹԿ-ի առաջարկած Պետական ավարտական և միասնական անգլերենի գրավոր քննությունների թեստերի նմուշների` 20 բալային համակարգով:

Ընթացիկ ստուգումները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա վերջին ըստ արդեն յուրացված լեզվական նյութի` 10 բալային համակարգով:

Posted in Uncategorized

Անգլերենի առարկայական ծրագ 2022-2023

Ծրագիր-մոդուլ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ» մասնագիտությամբ սովորողների համար

Ծրագիր-մոդուլը լրամշակվել է 2022-ի ամռանը.

Ծրագիր-մոդուլի նպատակն է ձևավորել սովորողների անգլերեն խոսելու, լսելով հասկանալու, թարգմանելու և գրելու կարողություններ, որոնք անհրաժեշտ են «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ աշխատելու համար:

Ուսումնական պլանով օտար լեզվին շաբաթական հատկացվող ժամաքանակը՝ 4 ժամ

Սովորողների ելքային կարողությունները դասընթացի վերջում. 

«Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտական որակավորում ստացողը պետք է ունենա անգլերենի հետևյալ անհրաժեշտ լեզվական կարողությունները՝

Խոսելու և լսելով հասկանալու կարողություններ.

Կարողանում է մասնագիտությանն առնչվող բնագավառներին բնորոշ բառապաշարով զբոսաշրջիկի հետ հաղորդակցվել օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում, քաղաքային տրանսպորտում.

Կարողանում է պարզ ու մատչելի լեզվական կառուցվածքներով հայերեն և անգլերեն ներկայացնել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի և Հայաստանի այլ բնակավայրերում և տարածքներում գտնվող տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև պատասխանել զբոսաշրջիկների հնարավոր հարցերին, որոնք վերաբերում են տվյալ տեսարժան վայրի կամ պատմամշակութային հուշարձանի ճարտարապետությանը, պատմությանը և ժողովրդական ավանդապատումներին:

Կարողանում է խոսելու ընթացքում տեղին և ժամանակին օգտագործել օտար լեզվին բնորոշ հաղորդակցական գործառույթների այնպիսի արտահայտչամիջոցներ, ինչպիսիք են՝ ողջույնը և հրաժեշտը, շնորհակալությունը և դրա պատասխանը, համաձայնությունը և անհամաձայնությունը, գոհունակությունը և դժգոհությունը, կասկածանքը և վստահությունը, հեռախոսային հաղորդակցական բառապաշարը, խնդրանքը և դրապատասխանը, ժամանակն ասելը, երթուղին քարտեզով կամ խոսքով բացատրելը:

Գրելու կարողություններ

Կարողանում է գրել պաշտոնական և մտերմիկ էլեկտրոնային նամակներ, որոնք արտահայտում են շնորհակալություն մատուցած պատշաճ և բողոք՝ ոչ պատշաճ ծառայության համար, հրավեր և հրավերի ընդունում, տարբեր տեսակի պայմանավորվածություններ (նախատեսվող շրջագայությունների, ուղևորությունների ժամանակի, տրանսպորտի տեսակների, քայլարշավների մասին և այլն), բարեմաղթանքներ և նման նամակների պատասխաններ:

Թարգմանական կարողություններ

Կարողանում է բանավոր թարգմանական ծառայություններ մատուցել զբոսաշրջիկին օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում, ներքաղաքային և քաղաքից դուրս կատարվող ուղևորությունների ընթացքում ամենատարբեր խոսքային իրավիճակներում:

Կարողանում է զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման հարցերին վերաբերող թեմաներով հայերենից օտար լեզու և օտար լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ կատարել:

Ծրագիր-մոդուլի բովանդակային մասը

I մոդուլ

Մոդուլի անվանումը՝ «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված ուսուցմամբ» մասնագիտության մասնագիտական հաղորդակցում օտար լեզվով

Թեմա՝ 1. Ողջույնի ձևերը օրվա տարբեր ժամերին՝ ուղղված ընկերներին, հասակակից անծանոթներին, մեծահասակներին, մտերմիկ և պաշտոնական իրավիճակներում

Թեմա 2. Օդանավակայանում

Ուսումնական պարապմունքի նպատակը՝

  1. սովորողը կարողանում է բանավոր խոսքում կիրառել ողջույնի ձևերը`ուղղված ընկերներին, հասակակից անծանոթներին, մեծահասակներին, մտերմիկ և պաշտոնական իրավիճակներում
  2. սովորողը կարողանում է  օդանավակայանին վերաբերող գործառույթներին (ժամանումների և մեկնումների առցանց չվացուցակ, ուղևորների և նրանց ուղեբեռի գրանցում, արտարժույթի փոխանակում, տեղեկատվական կենտրոն) վերաբերող տերմինների իմացությամբ մայրենի և օտար լեզվով հաղորդակցվել օդանավակայանի աշխատակազմի և զբոսաշրջիկների հետ:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:

Ուսումնառության նյութ 1.

Ողջույնի ձևերը ընկերներին, անծանոթ հասակակիցներին մտերմիկ ոչ պաշտոնական միջավայրում.

Սովորական, դասական դարձած ձևը՝

-Hello, how are you?

-Fine, and how are you?

Ամենօրյա, իրական կյանքում ասվող ձևը՝

-Hi, how’re you doing?

-Good, and you?

Ողջույնի ձևերը ուղղված անծանոթ մեծահասակներին, պաշտոնական կամ գործարար իրավիճակներում.

Առավոտյան մինչև ժամը 12:00՝ «Good morning» (իջնող հնչերանգով)  կամ «Good morning, Mr. Brown, Ms. Brown», եթե գիտեք անունը: Պատասխանը նունն է՝ բարձրացող հնչերանգով:

Ցերեկը 12:00-ից հետո՝ «Good afternoon» կամ՝ «Good afternoon, Mr. Brown, Ms. Brown»:

Երեկոյան 18:00-ից հետո՝  «Good evening» կամ՝ «Good evening, Mr.Brown, Ms.Brown»

Եթե հանդիպել եք երեկոյան 24:00-ից հետո, ընդունված չէ ասել «Good night»: Այս դեպքում կարելի է գործածել «Good evening» ձևը և հրաժեշտ տալուց միայն՝ «Good night»:

Ողջույնի ձևը օտարերկրյա դեսպանին հանդիպելիս. 

Օրվա ցանկացած պահին՝

Թեթևակի գլխով անելով՝-Your excellency. կամ՝ Mr.Ambassador; Madam Ambassador

Ձեռքը սեղմելու համար առաջինը նա պետք է պարզի ձեռքը, եթե ցանկանա:

Ողջույնի ձևը կաթոլիկ կամ ուղղափառ հոգևորականին՝

-Good morning, Father; կամ՝ «Good morning Father Bernard», եթե գիտեք անունը:

Եթե ուզում եք, որ նա օրհնի ձեզ, ապա ասում եք «Bless, Father»:

At the Airport (at the check-in desk- գրանցման պատուհանի մոտ)

_ Good evening. May I have your passport please?

_ Here you are.

_ Are you checking any bags? – Հանձնելու ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, only this suitcase.

_ OK, put your suitcase on the scale.

__ You will have to pay an overweight baggage fee. That is  $20. – Ստիպված կլինեք վճարել ավել կիլոգրամների համար:

_ Have you got any carry-on bags? – Ձեռքի ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, here you go. _ Այո, ահա խնդրեմ:

_ Here is your boarding pass. _Ահա ձեր ինքնաթիռ նստելու անցաթուղթը: Your flight is from Gate 4. – Ձեր թռիչքը 4-րդ մուտքից է:

_

 Useful words and expressions

Stopover or layover -ռուսերեն՝ «пересадка» – հայերեն՝  «տեղփոխ». Օրինակ, «I am flying to Frankfurt on the Main but I will have a layover at Warsaw airport.»

check-in desk – գրանցման պատուհան

fragile – կոտրվող

The flight is on schedule – թռիչքն ըստ չվացուցակի է

25-minute delay – 25 րոպե ուշացում

The plane has landed – ինքնաթիռը վայրէջք է կատարել

The plane has taken off – ինքնաթիռը թռել է

Firearms or flammable materials are forbidden – հրազեն կամ դյուրավառ նյութերը արգելվում են

Put your carry-on bag on the conveyor belt of the X-Ray machine – Դրեք ձեր ձեռքի պայուսակը ռենտգենյան սարքի շարժափոկի վրա:

Սովորողները կազմում են նոր երկխոսություններ՝ հիմք ընդունելով տրված երկխոսությունը և նոր բառապաշարը:

Երկխոսություններով լրացուցիչ տեքստ

Զբոսաշրջիկների դիմավորումը օդանավակայանում – Meeting the tourists at the airport

-Բարի գալուստ Հայաստան:

_ Բարև ձեզ, դուք ճամփորդական գործակալությունի՞ց եք:

_ Այո, ես Shamoyan Travel գործակալությունից եմ: Ինչպե՞ս եք: Դուք պարոն և տիկին Հանսեննե՞րն եք Դանիայից:

_Այո, մենք Հանսեններն ենք Կոպենհագենից: Մենք հյուրանոց ենք պատվիրել ձեր գործակալության միջոցով: (through your agency)

_Ուրախ եմ ձեզ հանդիպելու համար: Իմ անունը Միլենա է: Սա՞ է ձեր ուղեբեռը: (luggage)

_Այո: մենք պետք է տաքսի՞ պատվիրենք:

_ Ոչ, կարիք չկա: Մեր ճամփորդական գործակալությունը ունի իր սեփական փոխադրամիջոցը: Այն Մերսեդես միկրոավտոբուս է: Եկեք գնանք այս ուղղությամբ:

_Որքան է հեռավորությունը օդանավակայանից մինչև քաղաքի կենտրոն:

_Մոտավորապես 7-8 կմ է:

_ Հայաստանում կա՞ն շատ տեսարժան վայրեր:

_ Երբ ամերիկացի նշանավոր նկարիչ Ռոքվել Քենթը այցելեց Հայաստան 1960-ականներին, նա մեկնելուց առաջ ասաց. «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ»: Բայց պետք է ասեմ, որ չեք կարող Հայաստանում գտնել հին տներ, պալատներ և այլ շինություններ: Կամ ավերիչ երկրաշարժներն են դրանք փլուզել կամ օտար նվաճողները:(foreign invaders): Միակ հնադարյան շինությունները եկեղեցիներն ու վանքերն են:

_Բայց ես կարդացել եմ, որ Հայաստանում նույնիսկ քարանձավներ կան, որտեղ մարդիկ են ապրել դարեր առաջ:

_Այո, քարանձավներ կան Վայոց ձորում և Գորիսում:

_Մենք կայցելե՞նք այնտեղ:

Այո:

_Ինչ հետաքրքիր է:

-Welcome to Armenia.

_ Hello, are you from a travel agency?

_ Yes, I am from Shamoyan Travel agency. How are you? Are you Mr and Mrs Hansens from Denmark?

Yes, we are the Hansens from Kopenhagen. We have booked a hotel room through your agency. (through your agency)

  • I am glad to meet you. My name is Milena. Is this your luggage?
  • Yes, it is. Shall we order a taxi?
  • No, you needn’t. Our travel agency has its own means of transport. It is a Mercedes microbus. Let’s go in this direction.
  • What’s the distance from the airport to the centre of the city?
  • It is about 7-8 km.
  • Are there many places of interest in Armenia?
  • When the famous American artist Rockwell Kent visited Armenia in the 1960-s, he said before leaving: “Armenia is a museum in the open air.” But I must say that you can’t find old houses, palaces or other ancient constructions in Armenia. They were pulled down by either terrible earthquakes or foreign invaders. The only ancient constructions are the churches and monasteries.
  • But I have read that there are even caves in Armenia where people lived centuries ago.
  • Yes, there are such caves in Vayots Dzor and Goris.
  • Shall we visit there?
  • Yes, certainly.

Supplementary vocabulary in conversations

At the Airport (at the check-in desk- գրանցման պատուհանի մոտ)

_ Good evening. May I have your passport please?

_ Here you are.

_ Are you checking any bags? – Հանձնելու ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, only this suitcase.

_ OK, put your suitcase on the scale.

__ You will have to pay an overweight baggage fee. That is  $20. – Ստիպված կլինեք վճարել ավել կիլոգրամների համար:

_ Have you got any carry-on bags? – Ձեռքի ուղեբեռ ունե՞ք:

_ Yes, here you go. _ Այո, ահա խնդրեմ:

_ Here is your boarding pass. _Ահա ձեր ինքնաթիռ նստելու անցաթուղթը: Your flight is from Gate 4. – Ձեր թռիչքը 4-րդ մուտքից է:

_

 Թեմա 2 Գնումներ կատարելը – Shopping 

Թեմա 3 – Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում Երևանը (Օդանավակայանից մինչև Մարիոթ հյուրանոց)

Ուսումնական պարապմունքի նպատակը

2. Սովորողները ձեռք են բերում խոսքային կարողություններ, որոնք անհրաժեշտ են գնումներ կատարելիս:

3. Սովորողները ձեռք են բերում քաղաքի տարբեր շինություններ ներկայացնելու իրենց առաջին կարողությունները:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:

————————————————————————————————————————-

Թեմա 4 

Սեփական անձը, նպատակները ներկայացնելը. “Ներկայանում ենք“,  “Ես ունենալու եմ իմ մասնավոր զբոսաշրջային գործակալությունը”

Լեզվական նյութը՝ անձնական և ցուցական դերանուններ, ածականի համեմատության աստիճանները, համեմատական կառուցվածքներ

Թեմա 5

Սննդի կազմակերպումը. Նախաճաշը հյուրանոցի ռեստորանում

Լեզվական նյութը՝ the Simple Present Tense

Ուսումնական պարապմունքի նպատակը

4. Սովորողը կարողանում է ներկայանալ և ներկայացնել ուսումնառության և ապագա աշխատանքին վերաբերող գործնական նպատակները:

5. Սովորողը ձեռք է բերում ռեստորանում, սրճարանում և հասարակական սննդի կազմակերպման այլ վայրերում նախաճաշ, ճաշ, ընթրիք պատվիրելու, մատուցողի հետ երկխոսություն վարելու, զբոսաշրջիկին հայկական ուտեստներ ներկայացնելու կարողություններ:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:

Թեմա 6.  

Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում Երևանը. Երևանի կենտրոնը 

Լեզվական նյութ՝ ածականի համեմատական կառույցներ

Թեմա 7. Ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային արժեքները. Սուրբ Գայանե եկեղեցի  

Լեզվական նյութ. The Simple Past Tense 

Ուսումնական պարապմունքի նպատակը

6. Սովորողները ձեռք են բերում Երևանի կենտրոնը ներկայացնելու կարողություն՝ Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը, Հյուսիսային պողոտան, Կարապի լիճը, Ազատության հրապարակը, Օպերայի շենքը, Ֆրանսիայի հրապարակը և Վերնիսաժը:

7. Սովորողները ձեռք են բերում պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը ներկայացնելու կարողություն՝ որոշ թեմատիկ բառապաշարով:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:

Թեմա 8.

Ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային արժեքները. Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լեզվական նյութ. The Simple Past Tense 

Թեմա 9

Ներկայացնում ենք Հայաստանի պատմամշակութային արժեքները. Զվարթնոցի տաճարը

Լեզվական նյութ. The Simple Past Tense Passive

Ուսումնական պարապմունքի նպատակը

8. Սովորողները ձեռք են բերում պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը ներկայացնելու կարողություն՝ որոշ թեմատիկ բառապաշարով:

9. Սովորողները շարունակում են ձեռք բերել պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունը ներկայացնելու կարողություն՝ որոշ թեմատիկ բառապաշարով:

Արդյունք՝ նշված թեմաներով հայերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակված երկխոսություններ, տեսադասեր սովորողների ուսումնական բլոգներում:

Թեմա 10.

Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում հայ մեծերի տուն-թանգարանները. Ավետիք Իսահակյան

Թեմա 11.

Զբոսաշրջիկներին ենք ներկայացնում հայ մեծերի տուն-թանգարանները. Եղիշե Չարենց

Թեմա 11.

Ուսումնական նյութ «Սևանա լիճ – Lake Sevan»

Թեմա 12

Ուսումնական նյութ «Դիլիջան – Dilijan»

Թեմա 13 

Ուսումնական նյութ «Հաղարծին – Haghartsin»

Թեմա 14 

Ուսումնական նյութ «Գառնիի հեթանոսական տաճարը Pagan Temple Garni»

Թեմա 15

Ուսումնական նյութ «Գյումրի – Gyumri»

Թեմա 16

Ուսումնական նյութ «Վայոց ձորի մարզը – Vayots Dzor Province»

Թեմա 17

Ուսումնական նյութ «Գեղարդի վանքը»

Թեմա 18

Ուսումնական նյութ «Զբոսաշրջիկ-էքսկուրսավար երկխոսություն Գեղարդավանքի մասին»

Թեմա 19

Մասնագիտական բովանդակությամբ Gerund-ի դարձվածքներով խոսքային նմուշների փաթեթի ուսումնասիրում և դրանց գործածման կարողությունների ձևավորում:

Թեմա 20

Հաղպատի վանքը – Haghpat Monastery 

Թեմա 21

Լոռու մարզը – Lori Province

Թեմա 22

Հեռախոսային խոսակցություն – Telephone Conversation

Թեմա 23

Նորավանք – Noravank

Թեմա 24 

Ոչ պաշտոնական նամակներ –  Informal letters

Թեմա 25

Աշխարհահռչակ հայերը – World Famous Armenians

Թեմա 26

Սասունցի Ավթի արձանը Երևանում – The Statue to Davit of Sassoun in Yerevan

Թեմա 26

Պաշտոնական կամ գործարար նամակներ գրելը – Writing Formal or Business Letters

Թեմա 27

Հայկական ազգային ծեսերը – Armenian National Rituals

Posted in Uncategorized

‹‹Մխիթար Սեբաստացի›› կրթահամալիրի Քոլեջում օտար լեզու դասավանդման ծրագիրը հիմնական կրթությամբ առաջին կուրսի ուսանողների համար

Նպատակը

Քոլեջում օտար լեզվի դասավանդումը նպատակաուղղված է օտար լեզվով սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցմանը՝ ընտրած մասնագիտության գործառույթներին առընչվող թեմաներով ու թեմատիկ բառապաշարով, միջմշակութային փոխըմբռնմանը, ընտրած մասնագիտության այլոց փորձը նկարագրող տեքստերի ընթերցելով ընկալմանը, թարգմանական կարողությունների ձևավորմանը:

Առարկայի դասավանդման խնդիրները

Լեզվական չորս բաղադրիչների` խոսելու, ընթերցելու, լսելու և գրելու սովորողների գիտելիքները, ունակություններն ու կարողությունները հասցնել միջազգայնորեն ընդունված B1 մակարդակի:

Զարգացնել ունկնդրելու ու խոսելու հետևյալ կարողությունները`

բանավոր խոսք կառուցել հաղորդակցական տարբեր խնդիրներին համապատասխան. տեղեկացնել, պատմել, նկարագրել, բնութագրել, հիմնավորել

– պատմել կարդացածի, տեսածի, լսածի, ապրածի, զգացածի մասին

-կարծիք հայտնել, գնահատական տալ

– ուսումնական նախագծերի արդյունքների հիման վրա կարողանալ պատրաստել հաղորդում ներկայացում և ներկայացնել այն բանավոր կերպով պատասխանելով հնարավոր հարցերին և հիմնավորելով սեփական տեսակետը

Լսելով հասկանալ քննարկման ընդհանուր թեման և կարողանալ մեկ երկու նախադասությամբ ասել այդ մասին:

Լսելով հասկանալ ծանոթ թեմայի շուրջ մարդկանց խոսքի հիմնական կետերը, և կարողանալ տալ պատասխաններ։

Հասկանալ լսվող խոսքի փաստացի տեղեկատվությունը

(գործողության կատարողը, տեղն ու ժամանակը) և կարողանալ պատասխանել դրանց վերաբերող հատուկ հարցերին։

Տարբերել հիմնական տեղեկատվությունը երկրորդականից։

Կռահել լսվող անծանոթ բառերի նշանակությունը ծանոթ թեմային վերաբերող խոսքում։

Զարգացնել ընթերցելու հետևյալ կարողությունները

  • կարդալ և ընդհանուր գծերով հասկանալ ԶԼՄ-ներում հրապարակումների բովանդակության էական փաստերը, առանձնացնել գլխավոր իմաստը

– կոնկրետ հանձնարարություն կատարելու համար (օրինակ `ռեֆերատ, նախագծային աշխատանք ) ընթերցելով ԶԼՄ-ների հոդվածներ, ինտերնետային էջեր, տեղեկատվական գրականություն կարողանալ տվյալներ հավաքել

 -Կարդալ և հասկանալ անծանոթ տեքստեր, որոնց անծանոթ բառերը միջազգային բառեր են;

-Առանձնացնել ընթերցված նյութի գլխավոր մտքերը և փաստերը՝ բաց թողնելով երկրորդականները;

-Տեքստն ընթերցելուց հետո կարողանալ պատասխանել դեպքերի և իրադարձությունների մասին հարցերին;

-Բառարանի օգնությամբ կարդալ և հասկանալ միջազգայնորեն ընդունված միջին (Intermediate) մակարդակով գրված գեղարվեստական գրականությունը, ընտրած մասնագիտությանը վերաբերող տեղեկատվական ոչ բարդ տեքստերը:

Զարգացնել գրելու հետևյալ կարողությունները 

– անգլերենով  հաղորդագրություն պատրաստել տեղի ունեցած իրադարձության մասին կրթահամալիրի կայքում տեղադրելու համար

Կարողանալ շնորհակալական կամ հրավերքի կարճ նամակ գրել;

Կարողանալ լրացնել անձնական տվյալների մասին հարցաթերթիկը;

Զարգացնել թարգմանական կարողությունները

Կարողանալ թարգմանել հայերենից անգլերեն և հակառակը առանց բառարանի օգնության միջին մակարդակի (Intermediate) լեզվական դժվարություն ունեցող տեքստեր , իսկ բառարանի օգնությամբ անգլերենից հայերեն թարգմանել ընտրած մասնագիտությանը վերաբերող բնագիր ոչ շատ բարդ տեղեկատվական տեքստեր:

Ընդհանուր ժամաքանակը – առաջին կիսամյակում՝ 24, երկրորդ կիսամյակում՝ 36

Բովանդակությունը

Ուսուցումը ընդգրկում է հետևյալ թեմաները ըստ ընտրած մասնագիտության ուղղվածության.

Խաղողագործություն և գինեգործություն, պարտիզապուրակային գործ, զարդակիրառական արվեստ, հագուստի մոդելավորում, համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում, զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում, գրադարանային գործ, գործավարություն:

Տեքստերի տիպերը

Ունկնդրելու և խոսելու տեքստերը կարող են լինել` կարճ նկարագրություններ, հաղորդագրություններ, արարողակարգային երկխոսություններ, երկխոսություն-մտքերի փոխանակում, հարցազրույց, պարզեցված հատվածներ թերթերից ինտերնետային էջերից:

Ընթերցելու համար տեքստերը կարող են լինել նկարագրրություններ, տեղեկատվություններ, հարցազրույցներ, գովազդներ և հայտարարություններ, պարզեցված հատվածներ թերթերից և ինտերնետային էջերից:

Անգլերենի լեզվական միջուկը

Բառակազմական գիտելիքներ և կարողություններ

Ածականակերտ վերջածանցներ- ish, -like, -ic, -ical, -ous, -less, -ful,

Գոյականակերտ վերջածանցներ – dom, -ist, -ship, -ance, -ence, -al,

Մակբայակերտ վերջածանցներ – fold, -ward,

Բայակերտ վերջածանցներ –ize, -ate, -en, -ify

Նախածանցներ ( in-, im-, ir-, il-),   de-,  dis-,   mis-

anti-  , bi- ,  extra-,  inter- ,  multi- ,  over-  ,

pre-,  post-,  retro- ,  sub-,  super- ,  trans- , uni-

Քերականական գիտելիքների ծավալը

Ձևաբանություն

Հոդ – որոշյալ, անորոշ, հոդի բացակայություն

Գոյական անուն – թիվ, հոլով, սեռ

Գոյական + գոյական կառուցվածքը

Անձնական, ցուցական, հարցական, անորոշ, ստացական, անդրադարձ, փոխադարձ և  հարաբերական դերանունները

both, either, neither դերանունները

Ածականների համեմատության աստիճանների ուժեղացումը

Տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայները

Մակբայների կիրառման յուրահատուկ դեպքերը` hard-hardly, cheap-cheaply, short-shortly, direct-directly, high-highly, wide-widely, close-closely

Նախդիրներ – ժամանակ, տեղ և ուղղություն ցոիյց տվող

Բայական բոլոր ժամանակները` ներգործական և կրավորական

Մոդալ բայերն ու դրանց համարժեքները, մոդալ բայ + Perfect Infinitive ձևերը

Բայի անդեմ ձևերը` Infinitive, Participle, Gerund

Որիշի ուղղակի խոսքը անուղղակիի վերածելու յուրահատուկ դեպքերը

Շարահյուսություն

Համադասական և ստորադասական շաղկապներ

Բարդ ստորադասական նախադասություններ

Սովորողի ուսումնական գործունեության ձևերը

Ունկնդրելու դասարանական գործունեություն

Լսել տեքստի սկիզբը և գուշակել ավարտը

Ձայնագրությունը լսելուց կամ տեսաֆիլմը դիտելուց հետո պատասխանել հարցերին

Տեքստի ունկնդրմանը զուգահեռ կատարել գրառումներ տեքստի բովանդակության մասին

Լսել տեքստը և անձնական վերաբերմունքն արտահայտել լսածի վերաբերյալ

Խոսելու գործունեություն

Հաղորդակցական իրադրությունների դերային խաղարկում (էքսկուրսավար և զբոսաշրջիկներ, թարգմանիչ և հանդիպման մասնակիցներ, հեռախոսային երկխոսություններ)

Հարցազրույցներ տարբեր թեմաներով (օտարերկրացի և լրագրող)

Քննարկումներ և բանավեճեր

Բեմականացումներ

Ընթերցելու գործունեություն

Տեքստը ընթերցելուց հետո գրել տեքստի բովանդակությունը հնարավորինս կարճ ձևով:

Դուրս հանել տեքստի բովանդակությանը առնչություն չունեցող նախադասությունները, որոնք նախորոք մտցվում են տեքստի մեջ:

Տեքստի վերականգնում` (Անծանոթ տեքստից հանվում են որոշ բառեր, որոնց պետք է վերականգնել):

Հետաքրքրող թեմայի վերաբերյալ նյութեր հանել ինտերնետից, ընթերցել և կազմել կարճ տեղեկատվություն:

Թարգմանական գործունեություն

Ինտերնետից, անգլերեն լրագրերից վերցված արդիական հոդվածներ թարգմանել, որոնք ունեն հասարակագիտական ուղղվածություն

Դիտել BBC լրատվական գործակալության հեռուստալուրերը և տալ կարճ տեղեկատվություն հայերենով

Թարգմանել տարբեր դեղերի, կենցաղային սարքերի գործածման մասին ցուցումները

Ստուգման և գնահատման կարգը

Գիտելիքների և կարողությունների ընթացիկ ստուգումները աննկատ որպես հետաքրքիր դասապրոցես  կատարվելու են խոսքային գործունեության 5 բաղադրիչներով` ունկնդրումով հասկանալը, ընթերցումով հասկանալը, խոսելու կարողությունը, գրելու կարողությունը և գրավոր ու բանավոր թարգմանելու կարողությունը :  Տարվա ընթացքում նախատեսվում է երկու կիսամյակային ստուգում` դեկտեմբեր 2019 և մայիս 2020 :

Գնահատումը կկատարվի 10 բալային համակարգով`

  • 0-ից 3` բալ հանձնարարությունը ամբողջությամբ կատարելու համար
  • 0-ից 3` բալ հանձնարարության կատարման որակի համար (հաշվի են առնվում ընտրված բառապաշարը, քերականությունը, խոսքի տրամաբանական իմաստը)
  • 0-ից 2` բալ (հաշվի է առնվում կատարած աշխատանքը ինքնուրույն ներկայացնելու և հիմնավորելու կարողությունը)
  • 0-ից 2` բալ (հաշվի է առնվում ինքնուրույն մտքեր արտահայտելու կարողությունը)

Սովորողների հետազոտական աշխատանքներ

  • Ինտերնետային էջերում փնտրվում են ուսումնական տարբեր առարկաներից արդեն սովորած թեմաներին վերաբերող հետաքրքիր հոդվածներ, տեղեկատվություններ և թարգմանվում են հայերեն: Գործունեության այս ձևը ապահովում է միջառարկայական կապերը:

Ուսումնական Ճամփորդություններ 

Մի որևէ ուսումնական ճամփորդություն կատարելուց առաջ աշակերտները ուսումնասիրում են տվյալ պատմական հուշարձանի կայք էջը անգլերենով և լինելով տեղում` մեկնաբանություններն արվում են անգլերեն: Յուրաքանչյուր ուս.ճամփորդություն լինում է անգլերենի և ռուսերենի գործնական կիռարման դաս: Խաղարկվում է “էքսկուրսավար-զբոսաշրջիկներ” դերային լեզվական գործունեությունը:

Օգտագործվող գրականություն

  1. J.Thomson « A Practical English Grammar » Oxford University Press, 2003
  2. Nick Kenny « First Certificate Pass Key » Macmillan 2000
  3. David Seymour & Maria Popova « 700 Classroom Activities » Macmillan 2005
  4. Raymond Murphy « Englis Grammar in Use » Cambridge University Press 2005
  5. Matyushkina-Guerke « Practical English in Patterns »
  6. Richard Moyer « Science » 2000
  7. Ն.Մ.Ավագյան և ուրիշներ « Անգլերենի թեստային վարժությունների շտեմարան » Երևան 2009

www.englishlearner.com

www.nonstopenglish.com

www.englishpage.com