Posted in Reports 2021

Մուտք կրթահամալիր. փոքրիկ Արփին Սեբաստացիների հրաշք աշխարհում

Եկա ու մնացի

Ամռանը, երբ իմացա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անգլերենի  մասնագետի թափուր հաստիքի մասին և ինքնակենսագրական ուղարկեցի, դեռ չէի պատկերացնում, որ դա լինելու է կյանքը փոխող որոշում։ Արդեն մի քանի օր անց տնօրեն Տաթև Բլեյանն ինձ հրավիրեց հարցազրույցի, ու ես ուրախությամբ շտապեցի ծանոթանալ կրթահամալիրի ու կրթահամալիրցիների հետ։ Ու առաջին հանդիպման տպավորությունները դեռ ապրում են։ Հիշում եմ, որ առաջինը տպավորվել էի լուսավոր ու թափանցիկ դասասենյակներով։ Ու թափանցիկ դռներից ներս աշխատում էին միմյանց հարգող ու վստահող, իրենց աշխատանքը սիրող ուսուցիչներ, կրթությունը կարևորող սովորողներ ու, ամենակարևորը, ժպտացող մարդիկ։ Կարծես տանը լինեի, որտեղից դուրս գալ չէի ուզում։ Եկա ու մնացի։

Continue reading “Մուտք կրթահամալիր. փոքրիկ Արփին Սեբաստացիների հրաշք աշխարհում”