Posted in Traveling projects 2022-2023

Տավուշյան արկածներն ու աշունը Տավուշում

շուրջը անտառի ձայներն էին ու կենդանիների հետքեր։ Երկար էիինք քայլել, երկար էինք քայլելու, բայց այդ մասին ոչ ոք չէր մտածում։ Ընդհանրապես՝ դժվար էր այլ բանի մասին մտածելը, երբ շուրջբոլորդ աշունն է իր բոլոր գույներով ու երանգներով, ու գեղեցկությունից շունչդ կտրվում է։ Չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Թաքնված ջրվեջ, ավելի ճիշտ, ինչպես սովորողներից մեկն ասաց, գտանք թաքնված ջրվեջը։

Նոյեմբերի 11-ին ժամը 9:30 քոլեջի մի շարք սովորողներ մեկնեցին Տավուշ՝ եռօրյա ճանապարհորդության։ Ճանապարհորդությունը համակարգում էին Արփի Թովմասյանը և Գայանե Սարգսյանը։ Նախագծի նպատակն էր այցելել Տավուշի մազի, մասնավորապես՝ Դիլիջան և Իջևան քաղաքների տարբեր հայրենագիտական վայրեր, կրթական կենտրոններ, քայլել քաղաքներով և զրուցել բնակիչների հետ, կատարել բնապահպանական աշխատանքներ և վայելել աշունը Տավուշում։ Մենք երեք օրում հասցրեցինք այցելել Սևանավանք, Դիլիջանի թաքնված ջրվեժ, Հաղարծինի վանական համալիր, Դիլիջանի համայնքային կենտրոն, Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, Արևիկ սոցիալ-կրթական կենտրոն, Մակարավանք, Հովքի «Կանաչ ուսուցման կենտրոն», Աղստև և Գետիկ գետերի միաձուլման հատված և էլի շատ վայրեր։  Նկարներից ու պատումներից կարող եք հավաստիանալ, որ մենք մեր նպատակներին հասել ենք։

Օր 1-ին

Նոյեմբերի 11-ին, առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո, ես և Գայանե Սարգսյանը մի շարք սովորողների հետ միասին մեկնեցինք ճամփորդության դեպի Տավուշի մարզ։ Մեր առաջին կանգառը, իհարկե, Սևանավանքում էր, ու անսպասելի անակնկալ էր, որ Սևանավանքը մեզ դիմավորեց ձյունով։ Սևանավանքում միասնաական աղոթքից և հոգևոր երգեր երգելուց հետո մենք շարունակեցինք մեր ճամփորդությունը դեպի Ծովագյուղ սուպերմարկետ՝ արդեն ֆիզիկական սնունդ ստանալու։

Դիլիջան հասանք ժամը 12:30 և ունեինք երկու ժամ՝ Դիլիջաանով քայյլելու և քաղաքին ծանոթանալու։ Այդ հարրցում մեզ օգնեց սովոողների խմբին ու Տավուշին լավ ծանոթ Սլավիկ Ալավերդյանը։ Սովոողներրին հա’տկապես դուր եկավ հին Դիլիջանը, որտեղ պահպանված է հին Դիլիջանի ճարտարապետական ու մշակութային շունչը։

Քաղաքային քայլքից հետո մենք այցելեցինք Դիլիջանի համայնքային կենտրոն, որտեղ կազմակերպվեց շրջայց սովորողների համար։ Դիլիջանի համայնքային կենտրոնում տարբեր դպրոցահասակ երեխաներ կատարում են կամավորական աշխատանքներ, իրականացնում են համայնքի զագացմանն ուղղված նախագծեր։ Այստեղ գործում են նաև նկարչության, կավագոծության, արվեստի և այլ խմբակներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Սովորողների աշխատանքները նաև վաճառվում են, և գումարն ուղղվում է համայնքի զարգացմանն ուղղված տարբեր նախագծերի։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ քոլեջի սովորողների աշխատանքները նու’յնպես ներկայացվեն ու վաճառվեն մոտակա ցուցահանդես-վաճառքի ժամանակ։

Համայնքային կենտրոն այցելությունից և ընդմիջում անելուց հետո մենք արդեն շարժվեցինք դեպի Հաղարծին վանական համալիր։ Այնտեղից քայլարշավով շարժվեցինք դեպի Թաքնված ջրվեժ։ Քայլարշավի ընթացքում մեզ ուղեկցում էին Տավուշի հրաշք բնությունն ու գունագեղ աշնանային տեսարանները։ Քայլարշավն, իհարկե երկարատև էր ու հեշտ չէր, սակայն արժե’ր այդ ճանապարհն անցնել՝ Թաքնված ջրվեջը «գտնելու» համար։ Դա բնության ամենագեղեցիկ հուշարրձաններից է, որն անպայման է տեսնելը։

Ի վերջո, երկար քայլարշավից հետո, մենք շարժվեցինք դեպի Իջևան, որտեղ էլ պլանավորել էինք մեր գիշերակացը։ Առաջին գիշերը տեղակայվեցինք «Մոշ» հյուրատանը։ Մեր իրերը տեղավորելուց և տաք թեյ խմելուց հետո՝ ժամանակն էր սովորողների հետ միասին ընթրիք պատրաստել։ Բոլորը օգնում էին բոլորին, և մեկ ժամ հետո բոլորով միասին արդեն նստած էինք ընթրիքի սեղանի շուրջ։ Իսկ ընթրիքից հետո երեկոն անցավ Տավուշի մասին զրույցների և սեղանի ինտելեկտուալ խաղերի շուրջ։ Այսպես ավարտվեց Տավուշում մեր ճամփոդության առաջին օրը։

Օր 2-րդ

Երկրորդ օրը մենք նպատակ ունեինք ուսումնասիրել Իջևան քաղաքը և Իջևանի պատմական, հայրենագիտական, մշակութային կենտրոնները, ինչպես նաև՝ պարզապես շրջել քաղաքում և զրուցել Տավուշցիների հետ։

Օրը սկսեցինք՝ այցելելով Դենդրոպարկ, քանի որ Դենդրոպարկում բնությունը գեղեցիկ է հա’տկապես առավոտյան։ Սլավիկ Աալավերդյանը մեզ ուղեկցեց և ներկայացրեց, թե ինչ բույսեր ու ծառեր են աճում Դենդրոպարկում, որտեղից են բերված և որքա’ն կարևոր նշանակություն ունի Դենդրոպարկը էկոլոգիական տեսանկյունից։

Դենդրոպարկից հետո մենք այցելեցինք Իջևանի պատմաերկրագիտական թանգարան։ Թանգարանում մեզ դիմավորեց թանգարանի տնօրեն ։ ինքն էր իր ձեռքերով հավաքել թանգարանի ողջ հավաքածուն և մեծ ոգևորվածությամբ մեզ պատմեց հավաքածուի յուրաքանչյուր իրի մասին։ Իր ոգևորվածությունը փոխանցվեց նաև մեզ։

Թանգարանից հետո մենք այցելեցինք նաև «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն, որտեղ մեզ համար կազմակերպեցին շրջայց, ծանոթացրին կենտրոնում կազմակերպվող դասընթացների և նախագծերի հետ։ Մենք նաև այցելեցինք Թելիկ, որտեղ կենտրոնում սովորողների ծնողները հնարավորություն ունեն սովորել տարբեր արհեստներ՝ գորգագործություն, ասեղնագործություն և այլն։ Այցը շատ հետաքրքիր և ուսուցողական էր։

Մենք նաև շրջեցինք Իջևանում, քայլեցինք Քանդակների այգում, զրուցեցինք տարբեր Տավուշցիների հետ։ Խմբից մի քանիսն արդեն եղել էին Իջևանում, և հենց նրա’նք էլ խմբի մյուս անդամներին սիրով ներկայացրեցին Իջևանը։

Իջևանում քայլքից հետո մենք շարժվեցինք դեպի մեր նոր կացարան՝ «Արփի» հյուրատուն։ Հյուրատանը տեղավովելուց և տարածքին ծանոթանալուց հետո միասին սկսեցինք ճաշի պատրաստման աշխատանքները։ Տղաները սիրրով օգնեցին մեր վարորդ Վարդանին խորոված պատրաստել։ Դե, արդեն խորովածը վայելելուց հետո, միասին գնացինք մոտակայքում զբոսնելու, տաբեր ինտելեկտուալ խաղեր խաղացինք և իրար հետ կիսվեցինք տպավորություններով։

Օր 3-րդ

Երրորդ օրը սկսվեց շատ վաղ, քանի որ պետք է կագի բերեինք սենյակները և պատրաստվեինք Երևան վերադառնալուն։ Օրվա առաջին կանգառը Մակարավանքում էր։ ՈՒսանողները նախապես կարդացել էին վանական համալիրի մասին և ինքնուրույն ներկայացրեցին, հատկապես հետաքրքիր էր լսել Մակարավանքի վերաբերյալ տարբեր լեգենդներ։

Մակարավանքից հետո՝ ետդարձի ճանապարհին, այցելեցինք նաև Հովք գյուղ և գյուղում գտնվող “Green Lane” ուսուցման կենտրոն։ Այնտեղ ծանոթացան կենտրոնի գործունեությանը, իրականացվող նախագծերին, ինչպես նաև կենտրոնի՝ բազմատեսակ ու էկոլոգիապես մաքուր արտադրանքին։ Շատ հետաքրքիր էր սովորողների համար Կանաչ կենտրոնում շրջելը։

Շրջայցից հետո արդեն ժամանակն էր վերադառնալ Երևան՝ լի տպավորություններով, ջերմ հիշողություններով ու հավես նկարներով։ Տավուշը յուրաքանչյուր եղանակի իր առանձնահատուկ գեղեցկությունն ունի, ու շատ վայրեր կան՝ բացահայտելու։ Հուսով եմ՝ Տավուշ ճամփորդությունները կլինեն շարունակական։

Արդյունքները՝

Անուշ Հարությունյանի պատումը

Սիմոն Ավետիսյանի պատումը

Author:

Teacher- Leader, English language specialist English language teacher at Sebastaci college

Leave a comment