Posted in Uncategorized

2021-2022 հաշվետվություն

2021-2022 ուսումնական տարին իմ կյանքում շրջադարձային էր, դժվար է բառերով փոխանցել բոլոր տպավորություններն ու զգացողությունները։ Ինչպես արդեն պատմել եմ իմ հոդվածում՝ ես հայտնվեցի իմ երազանքների աշխարհում, ինչի համար իսկապես երջանիկ եմ։ Այս կարճ ժամանակում ։շատ բան փոխվեց, ու դա միայն իմ աշխատանքի արդյունքը չէ։ Շատ մտքեր ու գաղափարներ, որոնք հեռու ու անիրականանալի ցանկություն էին թվում, դարձան իրական հե՛նց սովորողների հետաքրքրվածության ու աշխատասիրության միջոցով։ Ու դեռ շատ նախագծեր կան առջևում։ Բացահայտելը, ինքնուրույն ուսումնասիրելը սովորելու լավագույն տարբերակներից է, իսկ ես դասասենյակում եմ ուղղորդելու, սովորել սովորեցնելու և նրանցից սովորելու։

Տարին արդյունավետ էր նաև նախագծեր իրականացնելու տեսանկյունից։ Սովորողները շատ ակտիվ են նախագծեր իրականացնելու հարցում, իրենք էլ հաճախ հետաքրքիր ու ստեղծագործական նախագծեր են առաջարկում։ Դասագրքային ու ստանդարտ դասերի փոխարեն, որոնք կենտրոնանում են պարզապես տեղեկության փոխանցման վրա և կարող են նաև ձանձրացնել, նախագծային և արդյունքահեն ուսումնառությունը տալիս է սովորողներին հնարավորություն ինքնուրույն ուսումնասիրություններ կատարելու, հետազոտություններ անելու ու արդյունքի հասնելու։ Այս տարբերակը շատ ավելի արդյունավետ է և մոտիվացնում է սովորողներին։ Այս մոտեցումը մոտիվացնող է նաև դասավանդողների համար, քանի որ շատ ավելի ազատ ու ստեղծագործող կարող են լինել։

Ահա’ կարճ ակնարկ մի քանի կարևոր նախագծերի մասին՝

Անգլերենի ակումբ

Անգլերենի ակումբը ստեղծվեց տիար Յուրա Գանջալյանի խորհրդով և աջակցությամբ։ Ակումբում հավաքվել են անգլերենով հետաքրքրված սովորողներ՝ հիմնականում տուրրիզմի բաժնից, ովքեր ցանկանում են է’լ ավելի բարելավել լեզվի իրենց գիտելիքները։ Ակումբը նպատակ ունի զարգացնել հատկապես խոսակցական անգլերենը, քանի որ ակումբի դասերը հիմնականում հիմնվում են երկխոսությունների, քննարկումների և բանավեճերի վրա։ Մենք բանավիճում ենք տարբեր թեմաներով, դիտում տեսանյութեր և գրում վերլուծություններ սովորածի վերաբերյալ։

Անգլիախոս ֆիլմեր, վերլուծություններ

Այս նախագիծը հա’տկապես շատ սիրվեց սովորողների կողմից։ Նախագծի շրջանակում մենք սիրով դիտում ենք կարևոր ֆիլմեր անգլերենով, գրում վերլուծական հոդվածներ դրանց վերաբերյալ և կազմակերպում քննարկումներ։ Նախագիծը հաջողությամբ շարունակվում է։

Մեկ ամիս-մեկ գիրք

Այս նախագծի շրջանակում սովորողների հետ միասին որոշեցինք ամեն ամիս ընտրել և կարդալ համաշխարհային գրականությունից որևէ ստեղծագործություն։ Կարդալուց հետո մենք կազմակերպում ենք հանդիպում և քննարկում ենք գիրքը։

Հեքիաթային անգլերեն

Ի՞նչը կարող է ավելի մեծ սեր առաջացնել լեզվի հանդեպ, քան հեքիաթը։ Համագործակցելով կրթահամալիրի այլ դպրոցների հետ՝ քոլեջի սովորողներն այցելեցին նրանց և կարդացին հեքիաթներ կրտսեր դասարանների սովորողների համար։ Սովորողները շատ ոգևորված լսում ու մասնակցում էին, ցանկանում իրենք էլ ընթերցել և, ի վերջո, ձեռք բերվեց պայմանավորվածություն պարբերաբար հանդիպել և հեքիաթներ ընթերցել միմյանց համար։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կյանքում շատ կարևոր են նաև ճամփորդությունները։ Սովորողների հետ միասին մենք ճամփորդել ենք թե’ Երևանում, օրինակ՝ Քայլք Կոնդ թաղամասում, Ճամաբարային օրը Թումոյի այգում, թե’ այցելել ենք և մի քանի օր անցկացրել Երրևանից հեռու մարզերում, օրինակ՝ Տավուշյան արկածների մասին. Հաշվետվություն, Ճամփորդություն Արատես, Բարձրունքի ու վախի հաղթահարում․ Մեծ Շարա։

Եվ սա միայն մեր նախագծային ու ճամփորդական կյանքի մի փոքր մասն են։ Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նաև իմ կամ սովորրողների բլոգներում։

Հաշվետվություն․ հունվար

Հաշվետվություն․ 02․2022

Ամփոփելով տարին Սեբաստացի կրթահամալրում

Ամփոփելով տարին Սեբաստացի կրթահամալրում

Մայիսյան հաշվետվություն

Հունիս. ամփոփելով ամսվա աշխատանքները

Author:

Teacher- Leader, English language specialist English language teacher at Sebastaci college

One thought on “2021-2022 հաշվետվություն

Leave a comment